Մենք 2 անգամ արտահերթ կարգով նիստ ենք գումարել և բազմաթիվ առաջակություններ և առաջադրած կետեր կային, և այդ կետերից մեկով պետք է առնվազն 3 ամսով ոչ թե սառեցնել, այլ համաներում անել վարկերի մասով։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ԲՀԿ խմբացության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԲՀԿ-ն առաջարկել է առնվազն 3 ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ, արդյոք սա չի՞ հանգեցնի ինֆլյացիայի և ֆինանսական անկայունության ռիսկի։
«Մենք ասում ենք՝ այս փուլում ստեղծված ճգնաժամային իրավիճակում քանի որ չկա այնքան շրջանառություն, որ ոչ միայն չի կարողանում ընթացիկ աշխատավարձ տալ և գործունեություն ծավալել, այլև մի բան էլ էդ վարկերն են։ Իսկ այդ վարկերը 1 միլիոն 600 հազար են, որից 560 հազարը՝ սպառողական»,- ասաց Մելքումյանը։
Նա ասաց, որ անելանելի վիճակ կստեղծվի և դրա համար առաջարկում են տոկոսների համաներում, բայց ոչ թե բանկերի հաշվին, քանի որ դրանով վտանգի տակ կդրվի ավանդները։
«Մենք ասում ենք, որ պետական բյուջեն պետք է այս պահին սուբսիդավորի, և բանկերն էլ պիտի իմաստավորեն իրենց շահույթների չափը։ Այս քայլը չի բերի որևէ ինֆլյացիայի, քանի որ մեր պահուստները 2,8 միլիարդ են»,- ասաց Մելքումյանը։
Անդրադառնալով հարցին, թե բավարար են համարում կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, գուցե հետևենք Վրաստանի օրինակին, որտեղ հայտարարվեց կարանտին և որքանով պետք է փակել քաղաքները, որտեղ կան վարակված անձիք, Մելքումյանը պատասխանեց, որ հակաճգնաժամային գործողությունները պիտի լինեն համալիր։
«Ամեն ինչ պետք է անել ժամանակին։ Մարտի 3-ին ասել ենք, որ այդ տեստավորումը և ռիսկային մարդկանց առանձնացումը պիտի ժամանակին արվեր»,- ասաց պատգամավորը։
Աղբյուր՝ tert.am
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
09:48
09:08
17:25
17:09
16:51
16:25
11:16 09.05.26
11:55 09.05.26
09:08 09.05.26
10:26 09.05.26
14:06 09.05.26
12:49 09.05.26
15:33 09.05.26
10:09 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44