Թուրքիան բռնկագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ: Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սարքերը «պահել սեփական հիվանդների համար»: Իսպանացի նախարարը պարզաբանել է, որ թուրքական կառավարությունն օրեր առաջ սանիտարական նշանակության ապրանքների արտահանման արգելքներ է սահմանել՝ «իրենց իսկ առողջապահության համակարգը անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար»: Խնդիրն այն է, որ վերոնշյալ սարքավորումներն արտադրվել են Թուրքիայի տարածքում՝ իսպանական ընկերության պատվերով, որը անհրաժեշտ բաղադրամասերը բերել է Չինաստանից: Երբ ինքնաթիռն բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում: Նշվում է, որ Իսպանիայի ԱԳ նախարարն ու առողջապահության նախարար Սալվադոր Իլյան այս շաբաթ մի քանի անգամ փորձել են հարցը կարգավորել իրենց թուրք պաշտոնակիցների հետ, սակայն ապարդյուն:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02