Բնապահպանների համաձայն՝ առողջապահական ոլորտի համաշխարհային դերակատարները պետք է կոչ անեն տարբեր երկրներին փակել վայրի կենդանիների շուկաները, որոնցից մեկն էլ Չինաստանում է, որտեղից, ըստ վարկածի, առաջացել է կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին գրում է Daily Mailպարբերականը:
Վայրի բնության պաշտպանության ավելի քան 200 խումբ նման պահանջ է ներկայացրել և բաց նամակով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` հայտարարելով, որ իրենց պահանջի կատարումը թույլ կտա կանգնեցնել հետագա համավարակները:
Տվյալներ կան, որ կորոնավիրուսը կենդանական ծագում ունի և առաջացել է մասնավորապես չղջիկներից, որոնք վաճառվել են չինական Ուհան քաղաքի շուկայում, որտեղ վաճառվում են կենդանիներ ողջ և սպանված վիճակում:
Բարեգործական կազմակերպություններում իր ակտիվ գործունեությամբ աչքի ընկած Մարկ Ջոնսն ասել է. «Կորոնավիրուսի նահանջից հետո վերադարձն այս բիզնեսին անհնար է: Մենք պետք է խորը փորենք և վերականգնենք մեր հիմնարար հարաբերությունները բնական աշխարհի հետ, հասկանանք մեր տեղը նրանում, հարգանքով վերաբերվենք մեր մոլորակին և դրա բոլոր բնակիչներին՝ հանուն մեր և նրա շահի»:
Նամակում ԱՀԿ-ին կոչ է արվում նաև տեղեկացնել մարդկանց վայրի կենդանիների առևտրի հետ կապված առողջական ռիսկերի մասին:
Բժիշկ Ջոնսը տեղեկացրել է, որ վայրի կենդանիների շուկաներ արդեն շատ երկրներում կան և տարածվում են մեծ արագությամբ:
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02