Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ: Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: Նշվել է, որ վարկային ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալները կշարունակեն ընդլայնվել: Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները հաջողությամբ կյանքի են կոչվում: Այնուհետև քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած «Սեփական կապիտալի համաֆինանսավորման» ծրագիրը, որով առաջարկվում է գյուղատնտեսության, առողջապահության, արդյունաբերության, զբոսաշրջության և ռազմական արդյունաբերության ոլորտներում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացնել ներդրումային ծրագրեր: Ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ծրագրի իրականացման ուղղությամբ քննարկումները՝ դրա արդյունավետությունը գնահատելու նպատակով:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:16 08.05.26
15:29 08.05.26
15:44 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44