«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը գալի՞ս է աշխատանքի, դուք ե՞ւս դռան հետեւից եք թղթերը տալիս իրեն՝ հարցրինք ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Ես իրեն չեմ տեսել, սակայն ասում են` գալիս է, բայց աշխատասենյակից դուրս չի գալիս»: Իսկ կորոնավիրուսի դեմ քաղաքապետարանի աշխատանքները բավարա՞ր են։ «Քաղաքապետարանն ընդունել է խիստ կրավորական մոտեցում, շատ ցցուն էր պարետատան նախորդ նիստի ժամանակ Մարությանի բացակայությունն սկզբում․ նրա աթոռը դատարկ էր, սակայն, ըստ ամենայնի, զանգել-կանչել էին, կեսից նստած էր։ Բոլոր դեպքերում, այս կարեւորագույն ժամանակահատվածում նա նվազագույն ակտիվություն է ցուցաբերում, երբ պետք է ճիշտ հակառակը լիներ»: Ի՞նչ պիտի անի, որ չի անում, պետք է փողոցները մաքրեր՝ անձրեւն իր փոխարեն մաքրում է։ «Օրինակ` կարող էր այս ընթացքում սկսել բազմաթիվ շենքերի կառուցապատման աշխատանքները»: Բա կորոնավիրո՞ւսը։ «Բացօթյա տարածքում շինաշխատանքները նվազագույն ռիսկեր են պարունակում, մինչդեռ դրանով կմեղմեին սոցիալական դրությունը, էլ չասեմ, որ վեճ է հասունանում համայնքապատկան կրթական հաստատություններում․ նրանք, որոնք հաստիքագրված չեն, ասենք` երաժշտական դպրոցներում, բայց վճարվում էին քաղաքապետարանի կողմից` աշակերտների վարձավճարներից, զրկվել են եկամտի աղբյուրից։ Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ հնարավորություն չունի նրանց ֆինանսավորելու, սակայն այս հարցում եւս քաղաքապետը պետք է լուծումներ գտներ, սոցիալական աջակցություն ցուցաբերեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02