Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց Արտակարգ դրության ռեժիմն ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը երկարաձգելու մասին օրենքի նախագիծը: Ըստ Բադասյանի՝ այս նախագծով առաջարկվում է, բացի ժամկետները երկարաձգելուց, մի շարք փոփոխություններ կատարել մարտի 16-ին ընդունված արտակարգ դրության մասին օրենքում: Մասնավորապես՝ Կառավարության որոշման 7-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած, որը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումներին՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս: «Հետագայում, եթե մոնիտորինգը ցույց կտա, որ ֆեյքային նորությունները լայն ծավալում են ստանում, մենք Կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել այդ սահմանափակումները»,- ասաց Բադասյանը: Ըստ նախարարի՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է Հարկադիր ծառայությանը, և առաջարկվում է արտակարգ դրության ժամանակահատվածում կայանատեղերի համար սահմանված տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանքներ չկիրառել, իսկ ավարից հետո արգելանքները կկիրառվեն արդեն սովորական ընթացակարգով: 3-րդ փոփոխությունը վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին՝ այսուհետև հնարավոր է լինելու կամավոր և ոչ կամավոր հիմունքներով (Կառավարության որոշմամբ,- խմբ.) սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե դա բխում է արտակարգ դրության ռեժիմի նպատակների անհրաժեշտությունից, ինչպիսին կարող է դիտարկվել, օրինակ, հիվանդների կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որևէ տարածքում տեղակայելը:
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
09:48
09:08
17:25
17:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
11:55 09.05.26
14:06 09.05.26
09:08 09.05.26
10:26 09.05.26
10:09 09.05.26
13:07 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44