Ճապոնիայի իշխանությունները մտադիր են տնտեսական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ՝ չնայած Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճի կարգավորման հարցում առաջընթացի բացակայությանը, գրում է The Japan Times–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հայտնում են, որ հենց դա է երկկողմանի հարաբերությունների նկատմամբ «նոր մոտեցումը», որի մասին սկսել էին խոսել Սոչիում Ճապոնիայի ու Ռուսաստանի առաջնորդներ Սինձո Աբեի ու Վլադիմիր Պուտինի մայիսյան հանդիպումից հետո: Աղբյուրների խոսքով համագործակցության որոշակի ուղղությունները կքննարկվեն Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում Աբեի ու Պուտինի գալիք հանդիպման ժամանակ: «Մենք տեսնում ենք, որ մեր նախորդ քաղաքականությունը առաջընթաց չի ապահովել տարածքային բանակցություններում, դրա համար էլ մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը»- ասել է ճապոնական կառավարությունում պարբերականի աղբյուրը: Պարբերականը հայտնում է, որ Հեռավոր արեւելքի զարգացման շուրջ երկկողմանի համագործակցության ութ կետերից է նաեւ նավթագազային ոլորտում արտադրական հզորությունների բարձրացման հարցում Ռուսաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը, նաեւ բուժկենտրոնների զարգացումը ՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Ենթադրվում է, որ ծրագրի մի մասը իրականացվելու է արդեն 2016-ի աշնանը: Տոկիոն հույս ունի այս ձեւով նվաճել Մոսկվայի համակրանքը, սակայն մի շարք փորձագետների կարծիքով տնտեսական համագործակցությունը չի երաշխավորում առաջընթաց տարածքային վեճի կարգավորման գործընթացում, հայտնում է Gazeta–ն:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02