Չեմ կարողանում հասկանալ այդ տեսանյութը տարածելու և դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու իմաստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Չեմ կարողանում հասկանալ այդ տեսանյութը տարածելու և դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու իմաստը։ Վերջին 10 տարիներին մասնակցել եմ ավելի քան 100 ուղիղ եթերների, և կարող եմ փաստել, որ ցանկացած ուղիղ եթերից առաջ մշտապես լինում են եթերից դուրս մնացած հետաքրքիր կադրեր։ Տեսանյութը պատրաստողների նպատակը պարզ է և հասկանալի, բայց ոչ մի կերպ չի հասկացվում այն հանրայինացնող և ակտիվորեն տարածող ու քննարկող իշխանության ակտիվիստների վարքագիծը։ Իրենց առաջնորդին պաշտպանելու մղումով նրանք առավել մեծ հանրայինություն հաղորդեցին և ավելացրեցին տեսանյութի նկատմամբ հանրային հետաքրքրությունը։ Կարծում եմ անվիճելի է, որ այդ ցածրորակ տեսանյութի հեղինակների նպատակը ավելի շատ իրագործեցին իշխանության ներկայացուցիչները՝ մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու իրենց անկրկնելի տաղանդով։ Շատ կարևոր է հասկանալ, որ ներքին քաղաքական գործընթացներին ուշադիր հետևում են նաև Հայաստանից դուրս և իմ պետության ղեկավարը, ինչպիսին էլ որ լինի իմ նրա նկատմամբ վերաբերմունքը, ոչ մի պարագայում չպետք է ծաղրի առարկա դառնա։ Կարելի է և պետք է քննադատել, հաճախ սուր, երբեմն նաև ապակառուցողական և չափազանց արմատական, բայց ծաղրել անձին, հատկապես պետության ղեկավարին, ուղղակի անբարոյականություն է»,- գրել է նա։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02