Իսպանական Բունյոլ քաղաքի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշում են կայացրել չեղարկել «Տոմատինա» ամենամյա տոնակատարությունը՝ լոլիկներով մարտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով քաղաքապետ Ժունկալ Կարասկոսայի ֆեյսբուքյան գրառմանը։
«Ինչ վերաբերում է «Տոմատինա»-ին, բոլորին ակնհայտ է, թե որքան դժվար կլիներ մեզ համար միջազգային հեղինակություն վայելող այս տոնակատարությունը կազմակերպելը»,- գրել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ տոնի չեղարկման մասին որոշումը կառավարության կողմից միաձայն է ընդունվել, սակայն այն պետք է պաշտոնապես հաստատվի խորհրդարանի նիստում։
Քաղաքապետարանը նաև որոշում է կայացրել կրակի տոնը խորհրդանշող ամենամյա «Ֆալյաս» տոնակատարությունը չեղարկել, որը պետք է տեղի ունենար մարտին, սակայն կրկին կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր։
Քաղաքային իշխանությունները վստահություն են հայտնել, որ տոնակատարությունները մյուս տարի կանցկացվեն։
«Տոմատինա»-ն Իսպանիայի Բունյոլ քաղաքում ամեն տարի օգոստոսի վերջին նշվող տոնակատարություն է․ այն ի սկզբանե հարևանների շրջանում լոլիկներով միմյանց հարվածելու կատակ-խաղ է եղել, սակայն տարիների ընթացքում ավելի մեծ շրջանակներ է ընդգրկել և վերածվել մեծ տոնակատարության։ «Տոմատինան» 2002 թվականին ընդգրկվել է զբոսաշրջային մեծ հետաքրքրություն վայելող միջոցառումների շարքում։ 75 տարվա պատմության մեջ այն չեղարկվում է երկրորդ անգամ, ամեն տարի միջոցառմանն ավելի քան 20 000 մարդ է մասնակցում, օգտագործվում է մինչև 145 տոննա լոլիկ։
Նախօրեին հայտնի է դարձել իսպանական ևս մի հանրահայտ տոնակատարության՝ Պամպլոնա քաղաքում անցկացվող «Սան-Ֆերմին» փառատոնի չեղարկման մասին։
Համավարակի սկզբից Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 208 000 դեպք, որից 21 700-ը՝ մահվան ելքով։

09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02