ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի (Ինստագրամյան ուղիղ միացում) օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Մենք խոնարհում ենք մեր գլուխները, սակայն չենք լռում»: «Իրականում մենք պետք է մեզ հաղթող զգանք: 105 տարի առաջ մեզ ցանկանում էին ոչնչացնել: Մենք ամուր կանգնած ենք ոտքի վրա: Մեզ հաջողվեց պաշտպանել մեր ինքնությունը, ստեղծել պետություն, հզոր Սփյուռք: Դա մեր պատասխանն է հանցագործներին»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների 4-5 սերունդ կա, եւ մինչ այժմ չի վերականգնվել արդարությունը: «Դա նշանակում է, որ վերքը շատ խորն է: Մեր եւ այլ ազգերի համար չափազանց կարեւոր է ցեղասպանությունների կրկնությունը թույլ չտալը: Եվ երիտասարդ սերունդը պետք է հասկանա, որ պետության ամրապնդումը պաշտպանություն է նման ոտնձգություններից: Հայաստանը շարունակում է աշխատանքն ազգային եւ միջազգային մակարդակով՝ նպատակ ունենալով կանխել ցեղասպանություններն ու զանգվածային հանցագործությունները: Անհրաժեշտ է վաղ փուլում վերհանել նախանշանները, որոնք հանգեցնում են ցեղասպանության՝ մարդու իրավունքների խախտումը, խտրականությունը, քսենոֆոբիան»,-նշել է նախարարը: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն մասերից մեկն է արդեն 22 տարի շարունակ: Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակման եւ ցեղասպանությունները կանխարգելման միջազգային օր: «Մենք դեռեւս պայքարում ենք մերժման եւ անօրինականության դեմ: Անօրինականությունը ծնում է հանցավոր հույս, որ կարող է խուսափել պատժից»,-նշել է ԱԳ նախարարը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
14:35 21.08.26
15:04 21.08.26
14:15 21.08.26
19:05 21.08.26
14:09 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02