Ոստիկանությունն այսօր առավոտյան կառավարության դիմաց ակցիա իրականացնելու համար բերման էր ենթարկել «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդուն՝ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանին: Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայկ Բարսեղյանը կրկին եկել էր կառավարության շենքի դիմաց՝ միանալու հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքող քաղաքացիներին:
Հայկ Բարսեղյանի խոսքով՝ ինքը եկել էր կառավարության շենքի դիմաց «սրտի քամահրանքներ անելու»՝ Հայաստանում արդարությունը վերականգնելու համար: ԳՈՎԱԶԴ00:34Իմանալ ավելին «Ես չեմ ուզե մանրանամ դետալների մեջ: Հազար հատ պատճառ կա՝ սկսած հեռախոսներով էդ տեղորոշման օրենքից, որը որ մեր ազատություններին դեմ է, վերջացրած անհեթեթ կարանտինայից՝ ուշացած, «այո»-ի, «ոչ»-ի քարոզարշավներից, ոստիկանական համակարգի փնթի վիճակից: Էս ցանկը ես կրնամ կես ժամ շարունակեմ»,- ասաց Հայկ Բարսեղյանը: Ակտիվիստը, ով 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր, ասաց, որ այսօր ոչ թե հիասթափված է, այլ նեղված, որ ջանք է դրել ներկա իշխանության գալու համար: Դիտարկմանը, թե վարչապետի պնդմամբ՝ ովքեր հիասթափված են ներկա իշխանություններից, ուրեմն «Սերժի մնացորդներ» են, քաղաքացին ասաց, թե Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոշ ժամանակ է՝ լուրջ չի ընդունում:
«Ես Փաշինյանի խոսքերը չեմ ընդունում լուրջ էն պահից, երբ կորոնավիրուսն ինքը սկսեց լուրջ ընդունել, կմկմար գը Ազգային ժողովում, էդ պահից սկսած ես չեմ կրնա Նիկոլ Փաշինյան անձին այլևս լուրջ ընդունեմ: Ինքը պտի որպես երկրի ղեկավար՝ ներողություն խնդրե և շարունակե կառավարել, որպեսզի իրա կառավարումը այլևս ծիծաղելու չլինի: Իմ կարծիքն է, որ Նիկոլ Փաշինյան անձը մաքուր նպատակներ ունի, բայց վատ կառավարիչ է: Եվ էս դեպքում կա՛մ պտի գիտակցե, որ վատ կառավարիչ է, կա՛մ պտի հրաժարական տա»,- ասաց Հայկ Բարսեղյանը: Անդրադառնալով՝ կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին իր միանալուն՝ ասաց, թե այդտեղ է, որովհետև մեղքի զգացոմ ունի այսօրվա երկրի փնթի վիճակի համար: «Ոստիկանների հետ խնդիր չունիմ, իմ խնդիրս երկրի կառավարիչների հետ է, որոնք որ երկիրը կառավարում են տգետ: Արտակարգ դրությունը դուք ինքներդ կհասկանաք, որ բեմականացում է: Ես 308 կմ քշել եմ Ղափանից Արտակարգ դրության կարանտինի ժամանակ մինչև Երևան, ոչ մեկը մեքենաս չի կանգնեցրել: Ես դա համարում եմ բեմականացում, վատ, շատ վատ կառավարում, կլոունություն: Եվ ես կհամարեմ, որ Հայաստանի ազատ քաղաքացին չպիտի ենթարկվի թատերական բեմադրությանը: Ես էս ամեն ինչը համարեմ գը թատրոն, պոպուլիզմ: Երբ որ պետք էր քայլեր ձեռնարկել հունվար-փետրվարին, «այո»-ի, «ոչ»-ի քարոզարշավով էին զբաղված, խնդիրն ընդհանրապես քաղաքական չէ: Էս տեմպերով մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի… չգիտեմ ուր»,- ասաց Հայկ Բարսեղյանը:
168.am
19:05
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
14:52 21.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
12:22 21.08.26
11:05 20.08.26
18:13 20.08.26
15:35 20.08.26
11:16 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02