ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դեմ։ Դատալեքս տեղեկատվական համակարգի համաձայն, հայցի պահանջն է՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։ Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Հայցադիմումը ստացվել է ապրիլի 27-ին։ Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ: Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 2-ը ՀՀ մշակույթի նախարարն է եղել Արմեն Ամիրյանը։ Դրանից հետո «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ Կինոկենտրոնը «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությանը փոխանցել է 2016թ-ին՝ 8մլն ՀՀ դրամ, 2017թ-ին՝ 15մլն ՀՀ դրամ, որից 5 մլն դրամը ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պահանջով վերցվել է ֆիլմից, վերադարձնելու պայմանով, և ուղղվել է պետական այլ միջոցառման, սակայն չի վերադարձվել (այս փաստի կապակցությամբ ՀՀ քննչական մարմինների կողմից սթ․ մարտի 31-ին հարուցվել է թիվ 10105020 քրեական գործը, որի շրջանակներում ես ներգրավված եմ որպես տուժող)։ Ապրիլի 23-ին Արմեն Ամիրյանը հանդես եկավ գրառմամբ՝ արձագանքելով իր հասցեին հնչած հայտարարություններին, դրանք որակելով զրպարտություն, ինչն ինչն անպատասխան չի մնալու։ «... Հովհաննես Գալստյանը նենգափոխում է պատմությունը և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար... Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։ Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։ Նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար։ Այդ նպատակով հայցադիմում ենք ներկայացնում դատարան»,- մասնավորապես գրել էր նախկին նախարարը։
19:05
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
14:52 21.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
12:22 21.08.26
11:05 20.08.26
18:13 20.08.26
15:35 20.08.26
11:16 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02