Ապրիլի 29-ին տեղի է ունեցել Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի նիստը տեսակապի միջոցով:
Հայաստանի,Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Սերբիայի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է Կորոնավիրուսի (Covid-19) պայմաններում մարդու իրավունքների վիճակը: Նիստը նվիրված է եղել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավունքներին:
Արման Թաթոյանն իր ելույթում ողջունել է Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի նիստը՝ համարելով այն արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ, որը կարևոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում փոխանակման տեսանկյունից:
Նիստի առաջին մասում Պաշտպանը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադրության ներքո է. սոցիալական երաշխիքներ, մասնավորապես՝ կենսաթոշակի վճարումները, բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցեր և այլն: Այս բոլոր հարցերը տեղ են գտնում նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և արտահերթ զեկույցներում:
Նիստի ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին:
Պաշտպանը նշել է, որ աշխատանքը կազմակերպվում է 24-ժամյա արտակարգ ռեժիմով: Դրանից բացի անդրադարձել է արագ արձագանք պահանջող անհատական դիմումների և թեժ գծին ստացվող զանգերի աննախադեպ աճին, որոնք հիմնականում վերաբերում են արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման սահամանափակումներին, աշխատանքային իրավունքներին, պետական սահմանների փակ լինելու հետևանքով ընտանիքների վերամիավորմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների իրազեկման բարձրացման աշխատանքների կարևորությունը: Անդրարադարձել է Պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցին, որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն: Հատուկ ուղեցույց է հրապարակվել նաև երեխաների համար:
Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային, Բաշկիրիայում և Սվերդլովսկի մարզում Մարդու իրավունքների հանձնակատարներին, ինչպես նաև Ղրղզստանի Օմբուդսմանին՝ արտակարգ դրության պայմաններում պետությունների սահմանները փակ լինելու պատճառով ընտանիքների վերամիավորմանն աջակցելու հարցում:
Նիստին մասնակից մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները կարևորել են արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
14:52 21.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
12:22 21.08.26
11:05 20.08.26
18:13 20.08.26
15:35 20.08.26
11:16 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02