«Նախորդ տարի Հայաստանն ակտիվ քայլեր է արել արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, ինչի արդյունքում արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ:
Հայաստանի առաջնահերթ գերակայություններից են եղել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2019 թ. գործունեության ամփոփված հիմնական արդյունքերի արտաքին քաղաքականության բաժնում, որն ԱԺ-ում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հաշվետվության, Արցախի շուրջ տարվող բանակցությունների շրջանակում ՀՀ վարչապետը երկու անգամ հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ. հունվարի 22-ին ոչ պաշտոնական հանդիպում է եղել Դավոսում եւ մարտի 23-ին պաշտոնական քննարկում՝ Վիեննայում: Ակտիվ են եղել արտաքին գործերի նախարարների մակարդակով քննարկումները: Երկու պետությունների արտաքին գործերի նախարարները հանդիպել են 5 անգամ՝ Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ Բրատիսլավայում:
Նախորդ տարի մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակներում էական քայլեր են արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: 2019 թ. ապրիլին միանգամից երեք երկիր Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ են ընդունել: Ֆրանսիայի նախագահը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր: Մինչ այդ, ապրիլի 10-ին Իտալիայի պառլամենտը կոչով դիմել էր կառավարությանը, որպեսզի վերջինս ընդունի հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել: Տարին ավարտվել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմամբ, որին նախորդել էր հոկտեմբերի 30-ի ներկայացուցիչների պալատի համանման որոշումը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02