«Օրերս ԱԺ-ում հայտարարվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ունեցել է բավական թվով դիմում-բողոքներ՝ զիջելով միայն դատական համակարգին և ոստիկանությանը»,- խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը և Արման Թաթոյանին խնդրեց մեկնաբանել իր զեկույցում առկա այդ ցուցանիշը: Օմբուդսմենը հայտարարեց, որ դա իրական թիվ է, բայց ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են այդ դիմումների բացվածքը և այն համընկել էր այն գոծի հետ, որ եղել է: «Մենք իրականում ունենք մի քանի հարյուր ստորագրված բողոքներ, որոնք վերաբերում էին Ավշար գյուղի դպրոցի խնդրին»,- նշեց Թաթոյանը և պարզաբանեց, որ այդ բողոքների առաջնային թիրախը դպրոցների ղեկավարությունն է, բաց երկրորդը նախարարությունն է՝ վարչարարության մասով: Ըստ օմբուդսմենի, բողոքների բովանդակությունն այն է, որ լիազոր նախարարության կողմից ոչ պատշաճ վարչարարություն է տեղի ունեցել: Լիլիթ Ստեփանյանը հրապարակեց դիմում բողոքների բացվածքը, ըստ որի, 2019 թվականին ԿԳՄՍ նախարարությունը ստացել է 730 բողոք, որից 74-ը բանավոր, 656-ը գրավոր, իսկ վերջիններից 556-ը վերաբերել է Ավշար գյուղի դպրոցի խնդրին: Բերած թվերից պատգամավորը ենթադրեց, որ իրականում ԿԳՄՍ նախարարությունը 2019 թվականին ստացել է 174 դիմում-բողոք: Արման Թաթոյանը չհամաձայնեց այդ դատողության հետ. «Որովհետև յուրաքանչյուր բողոքի հետևում կանգնած է կոնկրետ մարդ: Այլ հարց է, որ դրանք միգուցե վերաբերում են խնդիրների մի համախմբի, բայց նորից եմ ուզում ասել՝ յուրքանչյուր դիմում իր խնդիրն ունի»:
Աղբյուր` Panorama.am
19:05
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
14:52 21.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
12:22 21.08.26
14:35 21.08.26
11:16 21.08.26
18:13 20.08.26
15:35 20.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02