«Համավարակը համաշխարհային հանրության եւ պետությունների համար վեր հանեց բազմաթիվ նոր հիմնահարցեր եւ ավելի ակնառու դարձրեց եղածները: Մասնավորապես, առանձնապես սուր դրսեւորումներ ունեցան աշխատանքային հարաբերությունների խնդիրները եւ աշխատանքի իրավունքի պաշտպանության հարցերը: Մայիսի 1-ի միջոցառումները մի շարք երկրների արհմիություններ վերածեցին համավարակի հետեւանքով աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի եւ իրավունքների բարձրաձայնման արդյունավետ գործընթացի: Մայիսի 1-ին Ֆրանսիայի Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի (CGT) քարտուղար Ֆիլիպ Մարտինեսը հայտարարություն տարածեց, որում նկատեց, որ համավարակը վեր է հանել աշխատանքային հարաբերությունների այն խնդիրները, որոնց համար արհմիությունները երկար ժամանակ պայքարել են:
Հայաստանը բացառություն չէ, եւ այստեղ նույնպես աշխատանքի իրավունքների խախտման դեպքեր կան, որոնք եղել են նաեւ մինչեւ համավարակը: Մյուս կողմից էլ մեր երկրում թույլ է զարգացած արհմիությունների ինստիտուտը: Որքան էլ պետությունը հանդես գա աշխատողների իրավունքների կարգավորմանն ուղղված օրենսդրական եւ այլ նախաձեռնություններով, միեւնույն է, այդ իրավունքները լավագույն ձեւով կարող են պաշտպանել արհմիությունները, ինչն արվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ՝ զարգացածներում: Հայաստանում արհմիությունների ինստիտուտի թուլության մասին է խոսվում ՄԱԿ-ի խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության հարցերով զեկուցողի 2019 թ. հաղորդագրությունում: Փաստաթղթում ասվում է, որ մեր հանրապետությունում բացակայում են արհմիությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ քաղաքական կազմակերպությունների միջեւ բանակցությունները: Զեկուցողն ընդգծել է նաեւ, որ բավարար չեն աշխատաշուկայի օրենսդրական կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս գործատուներին աշխատողներին ազատել աշխատանքից, առանց նրանց համար երաշխիքներ սահմանելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02