2020-ը պատմության մեջ կամրագրվի որպես աշխարհի արմատական վերափոխման տարի, որը կարող են անմահացնել նաեւ տպավորիչ լուսանկարները: Այդ նպատակով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Covid-19-ը Հայաստանում» խորագրով: Հիմնադրամում նշում են, որ մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մինչեւ 3 հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջեւ, հետեւյալ անվանակարգերում՝ Լավագույն լուսանկար (ոչ պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ, Լավագույն լուսանկար (պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ, Facebook-ում ամենաշատ հավանումներ հավաքած լուսանկար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 22-ն է, ժամը՝ 23։59 (ՀՀ ժամանակով) ներառյալ։ Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ եւ ներբեռնել ներկայացվող լուսանկարները: Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ «Covid-19»-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ ի շնորհիվ իր ճկուն մտածելակերպի եւ դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ: «Մարդկային մտքի ճկունության եւ ստեղծագործ մոտեցման շնորհիվ տարբեր իրավիճակներում վերափոխվելու կամ ադապտացվելու մասին սերունդներին պատմում են արձանագրված փաստերը: Փնտրում ենք լուսանկարներ, որոնք ցույց կտան, թե Հայաստանում ինչպես է ընթանում արժեքների վերափոխումը, առաջնայնությունների վերանայումը եւ ադապտացումը նոր միջավայրին»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը: Նշենք, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։ Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 մեգապիքսել, առանց ձեւափոխման կամ խորը մշակման, առանց տեսանելի ջրանիշերի։ Ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, որոնք գնահատվելու են համատեղ։ Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ Հայաստանից եւ արտերկրից: Հաղթող կճանաչվեն մրցույթի խորագրին՝ «Covid-19-ը Հայաստանում» թեմային առնչվող լավագույն եւ առավել տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։ Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․փոստի հասցեով։
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44