ARM | RUS |

Հետազոտություն. ՔԿՀ-ների գրադարանները նոր գրականությամբ համալրելու հարցում պետական մոտեցում չի ցուցաբերվում

15.05.20 | 14:50

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության մեջ ուսումնասիրել է նաև քրեակատարողական հիմնարկներում գրադարանների և ընթերցասրահների առկայությանը, համալրվածությանը և մի շարք այլ խնդիրների։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ից հայտնում են, որ ազատազրկված անձանց համար գրականության, գրադարանի և ընթերցասրահների հասանելիությունն ապահովելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց կրթության և զբաղվածության, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման տեսանկյունից: «Ըստ քրեակատարողական հիմնարկներից ստացված պաշտոնական պարզաբանումների՝ բոլոր քրեակատարողական հիմնարկները, բացառությամբ «Աբովյան», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ների, ունեն 1-ական գրադարաններ, որոնք համալրված են գրականությամբ: «Աբովյան» ՔԿՀ-ն ունի 1 հիմնական և 2 տեղամասային, իսկ «Արթիկ» ՔԿՀ-ն՝ 1 աշխարհիկ և 1 հոգևոր գրադարան: Ընդ որում, «Հրազդան» ՔԿՀ-ում գրադարանի համար առանձին տարածք հատկացված չէ, և գրապահոցը տեղակայված է հոգեբանի աշխատասենյակում: Հիմնարկներից ստացված պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքում ի հայտ են եկել մի շարք այլ խնդիրներ ևս: Այսպես, գրադարանները նոր գրականությամբ համալրելու հարցում պետական մոտեցում չի ցուցաբերվում: Համալրումները հիմնականում կատարվում են նվիրատվությունների միջոցով կամ հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից: Ընդ որում, համալրումներ կատարելիս նկատի չեն առնվում ազատազրկված անձանց մասնագիտական և կրթական կարիքները, քանի որ նման ուսումնասիրություններ չեն իրականացվում: Գրքերից, ամսագրերից և թերթերից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշումը (այսուհետ՝ ներքին կանոնակարգ), որի համաձայն՝ գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացնում է գրադարանավարը՝ ազատազրկված անձանց պատվերների հիման վրա: Հետազոտությունն իրականացնելու ընթացքում, սակայն, պարզվել է, որ բացակայում է հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու հարցում միասնական մոտեցումը: Այսպես, ըստ քրեակատարողական հիմնարկների տրամադրած տվյալների՝ գրադարանավարի հաստիք նախատեսված է «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Այդտեղ գրադարանավարի աշխատանքը կատարում է հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից մեկը: Աշխատանքի համար սահմանված է նաև վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի չափով: Գրադարանավարի հաստիք նախատեսված չէ «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Կոշ», «Հրազդան», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում, որտեղ, բացի «Կոշ» ՔԿՀ-ից, գրադարանավարի գործառույթը կատարում են հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները: «Կոշ» ՔԿՀ-ում այդ աշխատանքը կատարում է դատապարտյալներից մեկը՝ առանց վարձատրության: Տրամաբանական է, որ քրեակատարողական հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու և այն համալրելու հարցում միասնական մոտեցման բացակայությունը գործնականում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել: Օրինակ՝ գրադարանավարի գործառույթ կատարելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների համար: Իսկ գրադարանավարի աշխատանքը դատապարտյալների կողմից կատարվելու դեպքում տվյալ հաստիքը կարող է թափուր մնալ, քանի որ գրադարանավարի աշխատանքը կատարող դատապարտյալի՝ պատժի հետագա կրումից ազատվելու դեպքում այդ աշխատանքում այլ դատապարտյալ ներգրավելը որոշ ժամանակ է պահանջում: Ներքին կանոնակարգը սահմանում է, որ կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալները օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին: Հիմնարկների կողմից տրամադրված տեղեկատվությունը փաստում է, որ այս առումով ևս առկա չէ միասնական մոտեցում: Այսպես, գրադարաններին կից ընթերցասրահներ գործում են «Արթիկ», «Կոշ», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Ընդ որում, «Կոշ» ՔԿՀ-ում առկա է 2 ընթերցասրահ՝ 1-ը աշխարհիկ, մյուսը՝ հոգևոր գրականություն ընթերցողների համար: «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց և անչափահասների տեղամասերի գրադարաններում, «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Հրազդան», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում ընթերցասրահներ առկա չեն, և ազատազրկված անձինք ընթերցանությամբ զբաղվում են խցերում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ զրուցարաններում կամ հիվանդասենյակներում: Համապատասխան պայմանների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ընթերցանության վրա: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ազատազրկված անձանց շատ քիչ տոկոսն է զբաղվում ընթերցանությամբ: Թերևս բացառություն է կազմում «Վարդաշեն» ՔԿՀ-ն, որտեղ գրադարանից օգտվում է ազատազրկված անձանց 90 տոկոսը: Ի դեպ, առկա չէ գրքերի սպասարկման և գրականությունից օգտվող անձանց վերաբերյալ հաշվառում իրականացնելու միասնական ընթացակարգ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույնիսկ հաշվառում չի իրականացվում։ Ներքին կանոնակարգը նախատեսում է բաժանորդագրության միջոցով գրականությունից եւ պարբերական մամուլից օգտվելու ընթացակարգ: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` հիմնարկի փոստային հասցեով, իսկ բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ անձնական հաշվից: Մինչդեռ քրեակատարողական ծառայության տրամադրած տեղեկատվությունը փաստում է, որ վերջին երկու տարիների ընթացքում կալանավորված անձինք և դատապարտյալները չեն դիմել իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից եւ պարբերական մամուլից օգտվելու համար: Հարկ է նշել, որ 2018 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջարկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարել և գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել։ ՀՀ կառավարությունը, սակայն, բացասական դիրքորոշում է հայտնել նախագծով առաջարկվող իրավակարգավորումների կապակցությամբ: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, դժվար է գնահատել, թե գործնականում ընթերցանությունը ինչպես է նպաստում ազատազրկված անձանց արդյունավետ զբաղվածության ապահովմանը, նրանց զարգացմանը և մասնագիտական կարողությունների պահպանմանը, քանի որ բացակայում են ընթերցանությունը խրախուսելու համապատասխան միջոցները և պայմանները»,- նշված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ։


Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը...

16:02

Կանխել են վտանգավոր զարգացումները

Կանխել են վտանգավոր զարգացումները

15:53

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

15:36

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև...

15:22

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում....

14:45

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ ալիք

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ...

14:28

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

14:04

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

13:58

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի...

13:44

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝ 3755

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝...

13:36

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

13:22

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան...

11:21

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային...

11:03

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության համար

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության...

10:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:33

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ...

10:14

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական օրերը

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական...

00:00

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

21:43

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի...

21:19

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին...

21:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02