Հունաստանում 30 աստիճան տաքության ֆոնին կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկու ամիս փակված լողափերն այսօրվանից կվերաբացվեն, սակայն կաշխատեն նոր պայմաններով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ լողափերի վերաբացումը թեստ կլինի, որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք զբոսաշրջային գործունեությունը կարելի է վերսկսել, թե ոչ։
Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մարտի 14-ին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարգադրել էր փակել բոլոր լողափերը, քանի որ դրանցում մարդկային մեծ կուտակումներ էին լինում։ Մայիսի 4-ից երկրում սկսվել է մի շարք սահմանափակումների չեղարկումը, սակայն հանրային լողափերը շարունակում էին փակ մնալ, իսկ ծովում լողալը միայն հունիսի 1-ից էր ծրագրվում թույլատրելի դարձնել։
Այժմ ծրագրերը փոխվել են, քանի որ Հունաստանում 30 աստիճան տաքություն է, իսկ հանգստյան օրերին, կանխատեսումների համաձայն, սպասվում է, որ օդի ջեմաստիճանը կհասնի մինչև +40 աստիճան։
«Օդերևութաբանական կանխատեսումների, համաճարակաբանական տվյալների, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարցերով հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա որոշում է կայացվել այսօրվանից՝ մայիսի 16-ից, երկրի 515 հանրային լողափի աշխատանքը վերսկսելու մասին»,- հայտնել է քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը։
«Որոշակի պայմաններ կլինեն, որոնց իրականացումը կվերահսկվի։ Շատ կարևոր թեստ է սա, որը պետք է հաջողությամբ անցնենք։ Ամբողջ աշխարհը Հունաստանին է նայում, քանի որ մինչ այսօր այն համավարակին օրինակելի վերաբերմունք է ցույց տվել»,- ճեպազրույցի ժամանակ նշել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սթելիոս Փեթսասը։
Աղբյուրը մանրամասնում է, որ լողափերը կբացվեն շաբաթ առավոտյան ժամը 8-ից։ Այստեղ վերահսկվելու է այցելուների քանակը, 1000 քառակուսի մետրը առավելագույնը 40 մարդ կարող է զբաղեցնել։ Տարածքում հաճախ կատարվելու են ախտահանման աշխատանքներ, իսկ կանոններին չհետևելը պատժվելու է․ առաջին խախտման դեպքում սպառնում է 5-ից մինչև 20 հազար եվրոյի չափով տուգանք և տարածքի գործունեության 30-օրյա դադարեցում։ Երկրորդ խախտման դեպքում եռապատկվելու է ոչ միայն տուգանքը, այլ նաև տարածքի արգելափակված մնալու ժամկետը։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02