Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած կանայք հարս ու սկեսուր են։ Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքի մյուս բոլոր անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ «Տատիկի որդին էլ, երեք տղա թոռներն էլ Ռուսաստանի Դաշնությունում են։ Մեկը մի քանի ամիս առաջ է գնացել, մյուսները՝ սեզոնային աշխատանքի»,- նշեց գյուղապետը։ Հրդեհի հստակ պատճառը, գյուղապետի խոսքով, դեռ պարզ չէ․«Ամենայն հավանականությամբ, վառարանից է եղել, որովետեւ մինչեւ այս վերջին օրը հարեւանները պատմում են, որ տեսել են՝ ծուխ է դուր գալիս։ Բացի այդ՝ թոռը երկու ամիս առաջ է հոսանքալարերը փոխել, քիչ է հնարավոր, որ էլեկտրականությունից լինի»։ Փայտյա, հին շինություն լինելու պատճառով տունը այրվել է շատ արագ, մինչեւ հարեւանները նկատել են եւ հասել օգնության, այն փլվել է։ «Տատիկի ձայնը լսվում էր, օգնություն էր խնդրում։ Մինչեւ ճաղավանդակները պատուհանների պոկեցինք, առաստաղը փլվեց, ձայնը կտրվեց։ Հարսը, հավանաբար, ծխահարվել է տեղում, քանի որ միայն առավոտյան երկար փնտրելուց հետո իր մարմինը գտանք անկողնում։ Իսկ տատիկն անգամ սենյակն էր փոխել, կրակի հակառակ կողն էր տեղափոխվել, օգնություն էր խնդրել»,- պատմեց գյուղապետը։ Քամու առկայության պատճառով կրակը փոխանցվել է հերեւանի տներին, որոնցից մեկի տանիքն է այրվել եւ պատուհանից են կարողացել տնից դուրս բերել տան անդամներին, մյուսինը՝ պատուհանը։ Գյուղապետը նշեց, որ ընտանիքի անդամները ՌԴ-ից Հայաստան վերադառնալու խնդիր ունեն, թոռներից մեկը այսօր կվերադառնա, մյուսներն առայժմ չեն կարողանում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02