«Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը, ի տարբերություն էլեկտրոնային հարթակներում աշխատելու փորձ չունեցող թանգարանների, հանկարծակիի չբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին: «Ֆեյսբուքյան» եւ այլ սոցիալական էջերին հետեւելիս տեսնում ենք, որ կարանտինային օրերին ՀԱՊ-ը վարպետորեն անցել է առցանց աշխատելու տարբերակին: «Հայաստանի ազգային պատկերասրահը եկող տարի տոնում է հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով յուրաքանչյուր օր տեղադրում ենք ՀԱՊ-ի շենքի հիմնադրման, ֆոնդերի, հավաքածուի, ինչպես նաեւ տարիների վաստակ ունեցող եւ ունեցած աշխատակիցների մասին համառոտ տեղեկատվություն, արխիվում պահվող լուսանկարների հրապարակում, ի դեպ, կան լուսանկարներ, որ առաջին անգամ են տեղադրվում: Այս նույն սկզբունքով արխիվից դուրս են բերվել եւ ցուցադրվում են հաղորդումներ, որոնք հանրայնացնում են թանգարանի մշտական հավաքածուն, ֆիլմեր, որոնք պատմում են այս կամ այն ժամանակաշրջանում ստեղծագործած անվանի արվեստագետների մասին»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը:
Առցանց աշխատելու հետաքրքիր ձեւաչափ է մշակել նաեւ պատկերասրահի կրթական ծրագրերի բաժինը: Ա. Նիկողոսյանի խոսքով` այս բաժինը տարիների փորձ ունի, ինտերակտիվ էքսկուրսիաները միշտ մեծ արձագանք են ունեցել թանգարանում: Այս տարի, հասկանալի պատճառներով, տեղի չունեցան մշակութասերների ամենասիրելի միջոցառումները` կապված Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանային գիշերվա հետ: Առաջինի դեպքում օրը նշելու ձեւաչափը փոխվեց, եւ Ազգային պատկերասրահը Հայաստանի այլ թանգարանների հետ դրան մասնակցեց առցանց տարբերակով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44