«Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշների վրա կորոնավիրուսի համավարակի էական բացասական ազդեցություններ թողնելու վերաբերյալ պնդումները քննարկման ենթակա չեն: Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում փորձագիտական հանրությունն զբաղված է երկրների տնտեսությունների անկման ցուցանիշների հաշվարկներով եւ կանխատեսումներով: Ըստ միջազգային դոնոր կազմակերպությունների կանխատեսումների, այս տարի մեր հանրապետության ՀՆԱ-ի անկումը մոտ է լինելու 2 տոկոսի ցուցանիշին: Սպասվում է, որ հարկային եկամուտները կնվազեն շուրջ 170 մլրդ դրամով եւ արդյունքում բյուջեի պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ՝ «Բյուջեի մասին» օրենքով նախատեսված 161 միլիարդի փոխարեն: Մեր երկրի տնտեսությունն այս իրականությանն է բախվել այն դեպքում, երբ պետությունը տարին մեկնարկել էր դրական եւ խոստումնալից ցուցանիշներով: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 104 տոկոս: Ոլորտի գրեթե բոլոր հիմնական ճյուղերում արձանագրվել են աճի ցուցանիշներ, եւ սա այն դեպքում, երբ արդեն մարտին տնտեսությունն արդեն փաստացի կրում էր համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամի ողջ ծանրությունը: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական ապրանքների ծավալները նախորդ տարվա համամատ կազմել էին 108,7 տոկոս (աճը՝ 8.7 տոկոս): Վերջին տարիներին կայուն անկում գրանցող գյուղատնտեսության ոլորտում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, գրանցվել էր 4.5 տոկոս աճ: Ծառայությունների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել էին 105.7 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 114.8 տոկոս»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02