ARM | RUS |

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

21.05.20 | 14:25

Մայիսի 21-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց Տիրոջ համբարձման խորհրդին։

«Դժվար չէ պատկերացնել, որ այդքան ժամանակ առաքյալներին ներշնչման, հավատի, սիրո և մարդասիրության բացարձակ օրինակ ծառայած երկնավոր Վարդապետն այսպես միանգամից, հարություն առնելուց հետո վերանում է երկինք, և նրանք այլևս երբեք չեն տեսնելու Նրան, չեն ճաշելու Նրա հետ, չեն լսելու Նրա աստվածային խոսքերը։ Բայց Հիսուս շտապում է փարատել նրանց կասկածները՝ «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»։

Որտե՞ղ պիտի փնտրեին ու գտնեին առաքյալները Հիսուսին։ Բոլոր այն վայրերում, որտեղ կար Հիսուսի ոտնահետքը, որտեղ Հիսուսի հիշողությունները պահպանվում էին առաքյալների մտքի մեջ․ Ձիթենյաց լեռան ստորոտում էր, որ Հիսուս արտասվեց, քրտնեց և աղոթեց մարդու փրկության համար, Բեթանիայում էր, որ Հիսուս հարություն տվեց իր բարեկամին՝ Ղազարոսին, և արտասվեց մարդու մահվան համար, Երուսաղեմ քաղաքում էր, որ Նա վերջին ընթրիքը հաստատեց և Իր մարմինն ու արյունը բաշխեց առաքյալներին, ի վերջո Գողգոթայում էր, որտեղ Նա խաչ բարձրացավ, մահացավ և հարություն առավ մարդու փրկության համար։ Այդ բոլոր վայրերը սրբացան հենց համբարձման պահին, որովհետև հենց այդ պահին, երբ Հիսուս օրհնեց իր աշակերտներին և նրանց ասաց նշանավոր այդ խոսքերը, նրանք անմիջապես մտաբերեցին, որ այլևս Հիսուս ոչ թե իրենց հետ երկրի վրա քայլելու է, այլ մեկընդմիշտ փոխելու է իրենց կյանքը։ Մնացյալ բոլոր տարիներն առաքյալները ապրելու են Հիսուսի համբարձումից հետո, լինելու է այլևս նրանց գործելու ժամանակը, Հիսուսի ներկայությունը մարդկանց կյանքի մեջ բերելու ժամանակը», - նշեց պատարագիչ Հայր Սուրբը:

Հայր Շահեն ընդգծեց, որ Համբարձման տոնը հենց Հիսուսի ոտնահետքերի մասին հիշողությունն է ամենքիս համար և աշակերտների նման բոլորին օրհնելով՝ նույն բառերն ասել․ «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»։

Պատարագիչ Հայր Սուրբը խոսեց նաև օրվա մեկ այլ նվիրական խորհրդի մասին՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությանը:

«Տասնհինգերորդ դարում տեղի ունեցած այս իրողությունը պատմական է ոչ թե այն իմաստով, որ Սուրբ Աթոռը վերադարձել է իր առաջին և օրինական վայրը, այլ նրանով, որ պատմության դառն փորձությունների մեջ, երկար դարեր տևած դեգերումներից հետո ի վերջո Լուսավորչի տեսիլքը մեկընդմիշտ գտել է իր պատմական արդարացումն ու իրականացումը։ Այդ իմաստով, այսօր ամենքիս՝ Սուրբ Էջմիածնի զավակների, միաբանների և ողջ հայության տոնն է, որովհետև Սուրբ Էջմիածինը հայորդիների Սիոնն է, հոգևոր կենտրոնը, որտեղից, ըստ մեր պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը հոգևոր իմաստով ծնել և մկրտել է հայ ժողովրդին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս աշխարհում։ Եթե մենք կամենում ենք համբուրել այդ ոտնահետքը, բավական է, որ մենք խոնարհվենք Սուրբ Էջմիածնի սրբացած քարերի առջև, եթե կամենում ենք տեսնել, զգալ և շոշափել Հիսուսի իրական ներկայությունը հայոց հողի վրա, ապա ամենքս մեր հայացքը պետք է հառենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ինչքան էլ, որ հայ քրիստոնեական քաղաքակրթական միտքը զարգանա, այն երբեք չի բարձրանալու Սուրբ Էջմիածնի գմբեթից ավելին, որովհետև Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի վրա և երկինք երկնքի մեջ», - ասաց Հայր Շահեն՝ հորդորելով ամենքին աղոթել, որ Տերն անսասան պահի Հայկազյան Աթոռը՝ առողջություն և երկար տարիների գահակալություն պարգևելով նրա ազգընտիր գահակալին:

Քարոզից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն աղոթք բարձրացրեց առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու հավետ շենացման համար:


Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը...

16:02

Կանխել են վտանգավոր զարգացումները

Կանխել են վտանգավոր զարգացումները

15:53

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

15:36

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև...

15:22

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում....

14:45

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ ալիք

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ...

14:28

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

14:04

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

13:58

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի...

13:44

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝ 3755

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝...

13:36

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

13:22

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան...

11:21

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային...

11:03

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության համար

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության...

10:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:33

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ...

10:14

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական օրերը

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական...

00:00

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

21:43

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի...

21:19

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին...

21:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02