Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի և 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպումների նպատակը՝ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է: Հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ, անկախ քաղաքական հայացքներից, համագործակցությունը պետք է լինի ի շահ երկրի բարօրության և զարգացման: Նա նաև կարևորել է համազգային նշանակության հարցերում, ինչպիսիք են՝ Արցախյան հիմնախնդրը, Հայոց ցեղասպանությունը և երկրի անվտանգությունը, քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումն ու համատեղ աշխատանքները:
Մեկնարկելով հանդիպումը «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակից՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի ինչպես օրենսդրական, միջխորհրդարանական համագործակցության բնագավառներում, այնպես էլ կամուրջ լինի խորհրդարան-բնակչություն կապի համար:
Շարունակելով հանդիպումները՝ Աժ նախագահը ընդունել է Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին: Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել նախարարի ավանդն արտաքին գործերի ասպարեզում և նշել, որ հանձին ԱԺ-ի՝ արտաքին գործերի նախարարությունը կունենա վստահելի թիկունք: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել երկրի արտաքին գերատեսչության հետ ակտիվ փոխգործակցել օրենսդրական, խորհրդարանական դիվանագիտության, տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության հարցերում:
ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը խորհրդարան անցած քաղքական ուժի՝ Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ էր: Արթուր Թովմասյանն ընդգծել է ընդդիմության դերը խորհրդարանի կայացման գործում և կոչ արել 7-րդ գումարման Ազգային ժողովում լինել ակտիվ, նախաձեռնող, ինչը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնելու խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունը:
Ըստ աղբյուրի, նախատեսվում են ԱԺ նախագահի հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական մյուս ուժերի, ինչպես նաև նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:
Արցախի Հանրապետության
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02