ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում և Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարել:
Օրենքի նախագիծը պատգամավորն այսօր ներկայացրեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ըստ պատգամավորի՝ նշված օրենքներում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ավելի տեսանելի է դարձել այս օրերին ստեղծված իրավիճակում:
«Մեր երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից ելնելով: Խստացվել և սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների աշխատանքները, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այդ է պատճառը, որ ներկայացնում եմ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրինագծերը, ըստ որոնց՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ: Փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը և բարի կամքի դրսևորմանը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ լրացնելով նախագիծը՝ ցանկանում է ընդգծել, որ վարկառուներին անհրաժեշտ է տրամադրել 3-ամսյա վարկային արձակուրդ, և դրան զուգահեռ՝ 3 ամիսների ընթացքում վարկի տոկոսները չհաշվել:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ թվարկեց հնարավոր բոլոր խնդիրները: Նախ նշեց, որ վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մարդիկ մի կողմից՝ դժգոհում են, որ վճարումներ չեն կարողանում կատարել, մյուս կողմից էլ, որ վարկերն անհասանելի են:
«Ձեր առաջարկն այս դեպքերն էլ ավելի է խստացնելու՝ ուղղակի կդադարի վարկավորումը, իսկ վատ պայմաններում վարկավորումը դադարեցնելու և անհատական մոտեցում չցուցաբերելու քայլն իրավիճակն ավելի է բարդացնում: Ինչ վերաբերում է վարկի տոկոսները չհաշվելուն, ապա սրանով պետությունը, բանկերը ֆինանսական բեռ են վերցնում իրենց վրա»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Նախագիծը քննարկելուց հետո հանձնաժողովը մերժեց այն:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02