«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստը, որի ընթացքում ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա: Նիստի օրակարգում է ԵԿՄ-ին տարածքներ տրամադրելու հարցը։ «Իմ քայլում» դեմ են դրան, եւ չի բացառվում, որ հարցն օրակարգից հանվի։ Ինչո՞ւ․ հարցրինք ընդդիմության ներկայացուցիչ Անի Խաչատրյանին, որը պատրաստվում է հարցի հետ կապված «բլիժնի բոյ» մտնել։ «Նրանց տարակարծություններն առնչվում են մանկապարտեզների շենքերում տեղակայված ԵԿՄ տարածքներին․ հիշեցնենք, որ 5 տարին մեկ պետք է պայմանագրերը թարմացվեն, ու հիմա իրենք մտածում են` այլեւս չերկարացնել այդ պայմանագրերը․ ռազմահայրենասիրական առարկան դպրոցներից հանեցին, հիմա հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն»: Դա քայլ է ԵԿՄ-ի՞ դեմ։ «Գիտեք, իրենք չգիտեն ինչ է «Երկրապահը», չգիտեն ինչ արժեքի մասին է խոսքը, երբ դա ամենափոքր քայլն էր, որ կարող էր ավագանին-համայնքն անել «Երկրապահի» համար, որովհետեւ այնտեղ են նաեւ հաշմանդամներին տրամադրված տարածքները։ «Երկրապահի» տղերքը «պակաս» հաշմանդամություն ունեցող տղերք չեն, այնպես որ, վերջիններիս փորձում են զրկել այդ փոքր հոգածությունից անգամ»: Ձեր քայլերը, եթե հարցն օրակարգից հանվի։ «Բոլոր դեպքերում լիահույս եմ, որ չի հանվի, եթե հանվեց, ինքս նոր նախագիծ կբերեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02