Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 26-ի նիստի սկզբում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը: «Հաշվի առնելով, որ առնվազն «Իմ քայլը» խմբակցությանը այս հարցի մասին տեղյակ են պահել ավագանու նիստից ընդամենը 2 շաբաթ առաջ, իսկ հարցը լինելով բազմաշերտ, կարիք ունի ավելի խորը ուսումնասիրության: Ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ԵԿՄ-ին չի առաջարկվել եւ քննարկվել բացի այս տարածքներից իրենց կողմից զբքաղեցրած տարածքներից, որոնց մեծ մասը գործող կամ նախկին մանկապարտեզների տարածքներ են, այլ տարածքներ: Օրինակ, չի առաջարկվել թիվ 119 մանկապարտեզից տեղափոխվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվողն Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Ավետիսյան 5 հասցե: Կամ Պարոնյան 20/4 հասցեի նախկին մանկապարտեզի շենքից տեղափոխվել Մաշտոցի 1/3 տարածք: Նաեւ ուզում եմ նշել, որ պատերազմի վետերաններից կազմված ՀԿ-ների, այդ թվում ԵԿՄ-ի հետ կարծում եմ՝ ավելի բովանդակային համագործկցություն պետք է իրականացնի Երեւանի քաղաքապետարանը: Վետերանների առողջության խնդիրների համայնքապատկան հիմնարկներում բուժման հնարավորությունների ընդլայնմանը, սոցիալական վատ վիճակում գտնվող պատերազմի մասնակիցներին աջակցության ընդլայնմանը»,-ասաց նա: Ասվածին բուռն արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով. «Այն ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չի, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է: Դրանք մեր պետության պատիվն են ու դուք էսօր կարողանում եք քննարկել այդ հարցը օրակարգից հանելու հա՞րցը: Նույնիսկ ՀՀԿ-ականները դա չեն արել: Փառք ԵԿՄ-ի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, Փառք Եռաբլուրին, ԵԿՄ-ի բոլոր տղաներին»,-ասաց նա: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւս անդրադարձան նախագծին՝ նշելով. «Այս նախագիծը հենց այնպես չի հասել ավագանի: Այս նախագծի վրա քաղասքապետարանը 6-8 ամիս աշխատել է: Հանդիպել ենք ԵԿՄ-ի պատվիրակության հետ: Մեր պատվիրակությունը ղեկավարել եմ ես, ԵԿՄ-ի պատվիրակությունը՝ Սասուն Միքայելյանը: Եղել է հանձնարարական, որ միասին աշխատենք: Երկար ժամանակ աշխատել ենք, ամեն տարածքը առանձին-առանձին քննարկվել է: Եղել են տարածքներ, որ 800-ից դարձել են 200 մետր, եղել են տարածքներ, որ ընդհանրապես հանվել են մանկապարտեզների շենքից: Այդ գրասենյակների մի մասը թանգարաններ են, դրանց մի մասում զոհված ազատամարտիկների ընտանիքներն են հավաքվում: Ոոր դեպքերում տեղափոխվել են այլ տարածքներ: Սրանք տարածքներ են, որտեղ կան թանգարաններ, փառքի անկյուններ: Այսօր նախագիծը տեղ ունի մտնելու օրակարգ եւ քվեարկվելու: Այդ մարդիկ գնացել զոհվել են, որ այսօր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ: Դա իրենց սկզբունքներից է բխում: Բնականաբար, չեն կարող խանգարել այդ պրոցեսին»,-հայտարարեց Մարությանը: Քաղաքապետը դրեց առաջարկությունը քվեարկության. Հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44