Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է նոր 1.1 տրիլիոն դոլարի խթանման միջոցների փաթեթը, որը զգալի ուղիղ ծախսեր է ներառում՝ կորոնավիրուսով պայմանավորված աշխարհի երրորդ խոշոր տնտեսության խորը անկումը կանխելու համար, փոխանցում է Reuters-ը:
117 տրիլիոն իենի միջոցառումների փաթեթը մասամբ կֆինանսավորվի եւս մեկ լրացուցիչ բյուջեով: Ապրիլին իշխանություններն արդեն իսկ 117 տրիլիոն իենի խթանում են տրամադրել:
Նոր փաթեթի ընդունումից հետո Ճապոնիայի ընդհանուր ծախսերը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի համար 234 տրիլիոն իեն (2.18 տրիլիոն դոլար) կկազմեն՝ երկրի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը:
Համախառն ծախսերը կորոնավիրուսի դեմ պայքարի խոշորագույն հարկաբյուջետային փաթեթներից մեկը կդառնա աշխարհում՝ իր չափով մոտենալով ԱՄՆ-ի 2.3 տրիլիոն դոլարի օգնության ծրագրի չափին:
Նոր փաթեթը 33 տրիլիոն իեն ուղղակի ծախսեր է ներառում, հայտնել են ֆինանսների նախարարությունը:
Միջոցառումների նոր փաթեթը նախատեսում է մեծացնել ծախսերը բժշկության համար, աջակցել այն ընկերություններին, որոնք դժվարանում են վճարել տարածքի վարձավճարները եւ լրացուցիչ սուբսիդիաներ տրամադրել այն ընկերություններին, որոնք տուժել են վաճառքների կտրուկ անկումից:
Համավարակի հնարավոր երկրորդ ալիքին նախապատրաստվելիս կառավարությունը 10 տրիլիոն իեն է պահեստավորել, որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակների ծախսերի համար:
Ֆինանսավորումը խթանելու համար կառավարությունը պարտավորվել է համավարակի հետեւանքով տուժած ընկերությունների ֆինանսական աջակցությունը հասցնել 140 տրիլիոն իենի՝ նախորդ 45 տրիլիոն իենի փաթեթր համեմատ՝ ընդարձակելով անտոկոս վարկավորումը եւ սուբսիդավորված վարկեր եւ կապիտալներ առաջարկելով:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02