2015-ի ապրիլ-մայիս ամիսներին Բունդեսթագի վրա հարձակում գործած հաքերների դեմ կիրառվող կիբեր-պատժամիջոցները կլինեն նրանց հաշիվների սառեցումը և ԵՄ մուտքի սահմանափակումը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Ադեբարը: Նախորդ օրը Գերմանիայի արտգործնախարարություն էր հրավիրվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը, որը տեղեկացվել էր 2015-ի ապրիլ-մայիս ամիսներին Բունդեսթագի վրա հաքերային հարձակմանը մասնակցելու կասկածանքով ռուս Դմիտրի Բադինի որոնման մասին: Ըստ Գերմանիայի գլխավոր դատախազության, Բադինը հարձակման պահին ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակից է եղել: Բեռլինը ապացույցներ չի ներկայացրել հաքերային հարձակմանը Ռուսաստանի մասնակցության մասին: «Նախօրեին տարածած մեր մամուլի հաղորդագրության մեջ նշել էինք, որ ակտիվացնում ենք կիբեր-պատժամիջոցների ռեժիմի համար պատժամիջոցների ցուցակի ստեղծման գործընթացը: ԵՄ կիբեր-պատժամիջոցների ռեժիմը գոյություն ունի 2019 թվականի մայիսից, բայց նախկինում չի կիրառվել: Մենք մտադիր ենք ցուցակի մեջ անձանց ավելացնել: Սանկցիաների այս ռեժիմը հնարավորություն կտա սառեցնել ակտիվներ, մուտքի սահմանափակումներ պարտադրել ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար: Սա է այն գործընթացը, որի մեկնարկը տալիս ենք»,- Ադեբարի խոսքերը ցիտել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մամուլի հաղորդագրության մեջ հիշատակվում է Բեռլինի Թիրգարտենի պուրակում Վրաստանի քաղաքացու սպանության դեպքը, որում ներգրավված էին Ռուսաստանի քաղաքացի և ՌԴ պետական մարմինները: Հարցին, թե ինչու են այդ դեպքերը հիշատակվում միասին՝ Ադեբարը հայտարարել է, որ երկու դեպքերն էլ ներկայացնում են Գերմանիայում Ռուսաստանի պետական մարմինների գործունեությունը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02