«Ոմանք դավաճանում են իրենց կուսակցությանը՝ հանուն իրենց սկզբունքների, իսկ ոմանք դավաճանում են սկզբունքները՝ հանուն կուսակցության»։
Բենջամին Դիզրաելի, Բրիտանիայի վարչապետ, 19-րդ դար Հայաստանն ունի պառլամենտական կառավարման մոդել: Դա նշանակում է, որ քաղաքական միավորները կուսակցություններն են՝ չկան մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ ու չկա համապետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ: Կառավարությունը կազմում է ընտրություններում հաղթած կուսակցությունը և հետևապես՝ պատասխանատու է դրա համար: Հայաստանում իրականացվող քաղաքականության համար պատասխանատու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ «Իմ քայլը» դաշինքը ֆիկցիա է՝ կազմված լոկ այն բանի համար, որ անվանումում լինի «քայլ» բառը։ Սակայն, ՔՊ կուսակցությունը, որն ըստ Սահմանադրության՝ պատասխանատու է քաղաքական որոշումների համար, կարծես թե գոյություն չունի։ Որպես քաղաքական սուբյեկտներ գոյություն չունեն նաև ՔՊ-ականները: «Բոլոր կուսակցություններում, համախմբումներում, աղանդներում ամենատգետները միաժամանակ ամենանվիրյալներն են»։
Ալեքսանդր Պոուպ, անգլիացի պոետ, 18-րդ դար Հեղափոխությունները կուսակցությունները չեն իրականացնում: Հեղափոխություններն իրականանում են ժողովրդավարական շարժումների միջոցով, որում ներգրավվում են բազմաշերտ զանգվածները և տարաբնույթ, երբեմն իրարամերժ գաղափարականացված խմբավորումներ: Դա համընդհանուր խանդավառության ու եղբայրության կարճատև պահերին է լինում: Հետագայում սկսվում է իշխանության համար պայքար, որի արդյունքում տեղի են ունենում պառակտումներ: Դա ցավալի օրինաչափություն է: Կուսակցականությունները սպանում են հեղափոխությունները, իսկ հեղափոխական կուսակցությունների գործելակերպը լինում է դաժան ու անողոք՝ «Մենք իշխանությունը հանձնելու համար չենք բարիկադներ բարձրացել»: Հեղափոխությունները բախտախնդիրների համար ոսկե ժամանակներ են, նրանցից շատերի համար միակ հնարավորությունն իրենց ինչ-որ կերպ իրացնելու համար և այդ պատճառով նրանք պատրաստ են ցանկացած անօրինականության դեպքում գնալ կոմպրոմիսների։
«Ցանկացած կուսակցության մեջ որքան անհատը խելոք է, այնքանով ավելի նվազ է պատկանում իր կուսակցությանը» Ստենդալ, ֆրանսիացի գրող, 19-րդ դար 2018-ի զանգվածային շարժման միջոցով տեղի ունեցած իշխանափոխությունը չափից շուտ կուսակցականացվեց, այսինքն՝ ցույց տվեց իր իրական դեմքը․ պայքար՝ հանուն իշխանության ու իշխանության կողմից տրված առավելությունների: Իշխանափոխությունից հետո անմիջապես ձևավորված կառավարությունը կուսակցությունների կոալիցիայից էր բաղկացած: Դա համաժողովրդական նպատակների ու իղձերի համար ձևավորված կառավարություն չէր ու չէր էլ կարող այդպիսին լինել: Ժողովրդական շարժումները կարևոր ու նշանակալի նպատակի համար են գոյանում, իսկ կուսակցությունները` իշխանություն նվաճելու համար: Սա է անողոք իրականությունը, որն երկար ժամանակ թաքցվում էր «ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի» կարգախոսի տակ՝ առանց որևէ հստակ նպատակ հայտարարելու: «Ով ունակ է մտածելու, որպես կուսակցության անդամ պիտանի չէ․ նա իր մտքով հեշտությամբ քանդում է կուսակցության պարիսպները» Նիցշե, գերմանացի փիլիսոփա, 19-րդ դար Այսօրվա կառավարության ձախողումների համար պատասխանատու է ՔՊ կուսակցությունը և այդ կուսակցության յուրաքանչյուր անդամ՝ անկախ իր մտավոր ունակությունից, զբաղեցրած դիրքից, անկախ նրանից, որ այդ կուսակցության անդամները վերածվել են ձայնազուրկ ամբոխի, որը վավերացնում է մեկ մարդու որոշումները: Սակայն կառավարության հաջողությունների ու ձախողումների համար քաղաքական պատասխանատուն ոչ թե այդ անձն է, այլ ողջ կուսակցությունը, նաև նրա յուրաքանչյուր անդամ, առավել ևս յուրաքանչյուր մանդատավոր:
Դա է Սահմանադրության պահանջը: Պատահական չէ, որ ըստ Սահմանադրության նորմի, երբ ԱԺ-ն երկու անգամ չի կարողանում ձևավորել կառավարություն, ապա խորհրդարանն արձակվում է: Դա միջազգային փորձի վրա հիմնված կանոն է: Գործող խորհրդարանը, այսինքն ՔՊ-ական մեծամասնությունն ունի շանս ձևավորելու նոր կառավարություն` նոր վարչապետով, սակայն դրա համար ՔՊ-ն պետք է դառնա իսկական կուսակցություն, որտեղ կարող են հնչել տարբեր տեսակետներ, տեղի ունենալ դեբատներ, այսինքն այն պետք է դառնա քաղաքական մարմին: Այսօր այդ կուսակցությունն ունի հնարավորություն փորձելու վերածվել իրական կուսակցության, հետո նման հնարավորություն չեն ունենա։
Ստեփան Դանիելյան
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02