«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս, փոխարենը նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի համեմատ՝ մայիսին ծխախոտի գները բարձրացել են 0.8, ալկոհոլային խմիչքը՝ 1.9 տոկոսով: Փոխարենը սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին, ապրիլի համեմատ, թեկուզ չնչին, բայց 0.2 տոկոսով նվազել են: Բանջարեղենի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 5 տոկոս: Մսամթերքի ու թռչնամսի գներն են նվազել. օրինակ՝ մսամթերքի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում, իսկ թռչնամսի գները մեկ ամսում նվազել են 3.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում հակառակ պատկերն է. այստեղ գնաճ է արձանագրվել 0.4 տոկոսի չափով: Միայն ձվի գինը մայիսին, ապրիլի համեմատ, բարձրացել է 1.5 տոկոսով: Բացի այս, 0.3 տոկոսով թանկացել է նաեւ շաքարավազը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02