Հայաստանը շարունակում է «ռեկորդներ» գրանցել տարածաշրջանում մեկ միլիոն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, որն օրեցօր աճում է զգալի տեմպերով:
Ինչպես երևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հունիսի 4-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3787, մինչդեռ նախօրեին՝ 3552, իսկ հունիսի 2-ին՝ 3378:
Տարածաշրջանի մյուս երկրներում այս տվյալը ոչ միայն համեմատաբար ավելի ցածր է, այլև նվազում է: Իրանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման տվյալն այսօր կազմել է 1878, որը նույնիսկ նվազել է նախորդ օրվա ցուցանիշից (1915): Նախորդ օրվա համեմատ այս ցուցանիշի նվազում է գրանցվել նաև մյուս երկրներում. Թուրքիայում 1975-ից հասնել է 1965-ի, Ադրբեջանում 618-ից հասել է 586-ի, Վրաստանում՝ 201-ից 200-ի:
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշն այսօր բարձրացել է նաև Ռուսաստանում՝ 2962-ից հասնելով 3023-ի:
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (59) մեր երկիրը շարունակում է երկրորդը լինել Իրանից հետո (96): Հայաստանին հաջորդում են Թուրքիան (55), Ռուսաստանը (37), Ադրբեջանը (8), Վրաստանը (3):
Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով վարակման ռեկորդային 697 դեպք, մահվան՝ 15, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի, մահվան դեպքերինը՝ 244-ի:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02