«2019 թվականի պետական բյուջեի կատարումը ընթացել է հարկաբյուջետային կանոնների սկզբունքի ներքո՝ նպաստել պետական պարտքի կայունության ապահովման նպատակին»,- խորհրդարանում ասաց կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով 2019 թվականի պետական բյուջեի կատարողականին։ Նրա խոսքով, պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի՝ տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը։ «Այն տեղի է ունեցել պետական ծախսերի կատարման բարելավվման և արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարության կողմից պետական ծախսերի կրճատման ուղղությամբ շարունակական վերանայումների շնորհիվ։ Արդյունքում համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը զսպող է եղել»,- շեշտեց նա։ Ըստ Ա. Ջավադյանի, տավա ընթացքում երկու անգամ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արձագանքելով գնաճային զարգացումներին։ Նրա խոսքով, տոկոսադրույքների ցածր մակարդակի պահպանումը, ուղեկցելով տնտեսության վարկավորման ծավալների աճին, նպաստել է համախառն պահանջարի աճին. «Արդյունքում՝ 2019 թվականի տնտեսական աճի ձևավորմանը մեծամասամբ նպաստել է ներքին ծախսերի, հատկապես՝ մասնավոր սպառման զգալի աճը՝ 12.8%: Հարկաբյուջետային զսպող քաղաքականության շարունակական իրականացմանը զուգահեռ 1.3% կետով նվազել է 2019 թվականի ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը և կազմել 50%: Ընդ որում, պետական պարտքի կառուցվածքում ներքին աղբյուրների տեսակարար կշռի աճի վերջին տարիներին արձանագրված միտումները պահպանվել են նաև 2019 թվականին»։ Ա. Ջավադյանի խոսքով, ՀՀ 2019 թվականին տնտեսական բարձր աճի և հարկային բարեփոխումների իրականացման պայմաններում կառավարությունը տարվա ընթացքում վերանայել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ։ Տարվա ընթացքում պետբյուջեի եկամուտների աճը կազմել է 16.7%, իսկ հարկեր և տուրքերի գծով աճը՝ 16.4%: «Միևնույն ժամանակ էական բարելավում է արձանագրվել հարկեր-ՀՆԱ ցուցանիշի գծով՝ նախորդ տարվա նկատմամբ 1.3% աճելով այն կազմել է 22.3%: Առաջնորդվելով պետական ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակի իրագործմամբ՝ 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծախսերի կատարման գործընթացում շարունակվել է ծախսերի արդյունավետության բարձրացման քաղաքականությունը։ Պետբյուջեի ծախսերի աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 12.6%, կամ ՀՆԱ-ի մեջ 0.8%` կազմելով ՀՆԱ-ի 24.9%-ը»,-տեղեկացրեց Ա. Ջավադյանը։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02