Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:
Արցախի նախագահն անհրաժեշտ է համարել խստացնել պարետատան սահմանած կանոնները՝ հիմք ընդունելով համավարակի աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչեցված վիճակագրական ցուցանիշները:
«Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում՝ ամենուրեք խստացնելով վերահսկողությունը և պարետատան սահմանած կանոնները, ինչը առաջին հերթին կփոփոխի համավարակի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը և էլ ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնի համավարակի դեմ պայքարի աշխատանքները», - ասել է հանրապետության ղեկավարը:
Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվության կարգը: Անցակետերում արագ թեստավորման հնարավորություն կստեղծվի, և մուտքի թույտվություն կստանան միայն թեստավորված ու բացասական արդյունք ունեցող քաղաքացիները: Ավելի է խստացվում վարակի օջախ հանդիսացող՝ փակ տարածություններում, հանրային օբյեկտներում և մարդաշատ այլ վայրերում շնչադիմակ կրելու, ախտահանիչ նյութեր օգտագործելու պահանջն ու վերահսկողությունը:
Խորհրդակցության ավարտին Ա. Հարությունյանը հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին և պահանջել հետամուտ լինել դրանց կատարմանը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02