Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղարկել է «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը «առգրավյալ» ճանաչելու մասին որոշումը։ Ըստ այդ որոշման՝ հիմնադրամը չի կարող «առգրավյալի» կարգավիճակ ունենալ։ Նշյալ որոշման դրական կողմն այն է, որ հիմնադրամն արդեն մասնակցություն կարող է ունենալ դատական գործընթացներին և ճանապարհ բացել հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը հետ ստանալու համար: Այս մասին գրում է ermenihaber-ը։ Հարկ է տեղեկացնել, որ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունն իրավունք ունի բողոքարկել վարչական դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը հիմնվել է Օսմանյան կայսրության տարիներին։ Հանրապետական Թուրքիայում նույնպես Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող գույքերը կառավարում էր «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը։ Սակայն այս հիմնադրամը 1973թ․ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից «առգրավյալի» կարգավիճակ էր ստացել և դադարեցվել էր իր գործունեությունը որպես իրավաբանական անձ։ Այդ ընթացքում «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող անշարժ գույքերի մեծ մասը վաճառվել էր 3-րդ անձանց, իսկ վաճառված գույքի դիմաց ստացված գումարը անարդացիորեն իրացվել էր։ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և՛ դեմ էր արտահայտվել հիմնադրամին առգրավյալ կարգավիճակ տալու որոշմանը, և նաև փաստաբան Ալի Էլբեյօղլուի միջոցով գույքերի վերադարձի համար դատարան էր դիմել։ Սակայն դատարանը բողոքը չբավարարելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան։ ՍԴ-ի որոշմամբ՝ արգելվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի հասանելիության իրավունքը դատարան։ ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ էր ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02