Հունիսի 3-ին՝ ժամը 14:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի 23-ամյա բնակիչը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երևան քաղաքի 27-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է Արարատի մարզի բնակչի մարմնին՝ ձախ գոտկային շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, որը ճանաչման է ներկայացվել 27-ամյա երիտասարդին: Վերջինս հայտարարել է, որ նշված դանակով է հարվածել և մարմնական վնասվածք պատճառել Արարատի մարզի բնակչին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02