ԵՏՄ-ն հարաբերականորեն երիտասարդ կառույց է, սկսել է գործել 2015-ից, հիշեք, թե որքան երկար ճանապարհ անցավ ԵՄ-ն մինչեւ հասավ այսօրվա կազմակերպվածության աստիճանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ումմ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոաչրայնը: «Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ ժամանակին ԵՄ-ն սկսեց իր համագործակցությունը հենց էներգակիրների հարցում՝ ածուխի եւ պողպատի: Իհարկե, էներգակիրները շատ կարեւոր են. նպատակն այն է, որպեսզի այդ սուբյեկտների տարածքներում լինեն հավասար պայմաններ: իդեալականը, որին ձգտում ենք այն է, որ բոլոր տնտեսվարողները նույն գնով ստանան էներգակիրները: Նախատեսվում է ընդհանուր շուկան ձեւավորել 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ընթանում են շատ ինտենսիվ բանակցություններ: Նպատակն այն է, որ բոլորի համար լինի նույն պայմանները, խտրական չլինի, որովհետեւ ինքնարժեքի մեջ էներգակիրները իրենց դերն ունեն, ու ստացվում է, որ անհավասար պայմաններում են: Այս պարագայում կա մեկ պայմանավորվածություն՝ Ռուսաստանը բոլոր մյուս սուբյեկտներին գազը վաճառելու է նույն գնով: Սա արդեն մեկ քայլ առաջ է, թեեւ այն իդեալականը չի»,-ասաց Քոչարյանը: Նա հավելեց, որ Հայաստանը խնդիր ունի գազի տրանզիտի հետ կապված, որը դեռ չի լուծվել. «Դրա շուրջ բուռն քննարկումներ եղան, բայց այդ խնդիրը դեռեւս լուծված չի: ԵՏՄ երկու երկրները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը էներգակիր արտահանող երկրներ են, իսկ երեք երկրներ՝ ներկրող: Այդ ուղղությամբ բանակցությունները գնում են»: ԱԳ փոխնախարարը ընդգծեց, որ պետք է ձեւավորվի միասնական էներգետիկ շուկա. «Բայց այդ ձեւակերպումը ենթադրում է որոշակի կոնկրետությունը, որը ամեն մեկը յուրովի կարող է ընկալել: Դա այն նուրբ խնդիրն է, որտեղ կան շատ լուրջ շահեր»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այսօր ռուսաստանում կան այդ ոլորտում մենաշնորհ ունեցող կազմակերպություններ, որոնք ուզում են իրենց գերշահույթները պահպանել, եթե նույնիսկ միջազգային գներն անկում են ապրում:
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
15:45 03.09.26
14:33 04.09.26
15:04 03.09.26
17:14 03.09.26
15:15 03.09.26
15:33 03.09.26
16:57 04.09.26
16:09 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02