Ես բացարձակապես վախենալու բան չունեմ: Ամոթ է ուղղակի տղամարդու անվան հետ «լեւի գնալը» կապել ու համարել կոմպրոմատ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իր վրա կոմպրոմատ կա, ԲՀԿ նիստին Ծառուկյանը զգուշացրել էր` «լեւի քիչ գնա»։ «Եթե գնացել եմ, լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ ովքեր ի վիճակի չեն լեւի գնալ, կամ գնում են նույն սեռի հետ: Իմ մասին այնպիսի տեղեկություն չի կարող հրապարակվել, որի համար ես ամաչեմ: Թող այս ամենի հետեւում կանգնած մարդիկ մտածեն իրենց շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին: Ի՞նչ է նշանակում «լեւի» գնալու համար չմասնակցել իրադարձություններին: Եթե դա է կոմպրոմատ է, թող հրապարակեն»,- ասաց նա։ Պատգամավորին հարցրինք, թե երեկ, երբ ԱԱԾ-ում հարցաքննում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խմբակցության պատգամավորների հետ ինքը ինչու՞ այնտեղ չէր, ինչին պատասխանեց. «Լավ չէի զգում, ինքնազգացողությունս վատ էր: Միակ դեպքն է, որ չեմ մասնակցել: Մանրամասները, որպես անձնական գաղտնիք չեմ ուզում հրապարակել»: Անդրադառնալով` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու գլխավոր դատախազի երկու միջնորդություններին, Պետրոսյանն ասաց, որ դատախազի ներկայացրած փաստարկները հիմնազուրկ էին. «Հարգանք ունենալով գլխավոր դատախազի` իբրեւ իմ նախկին ուսանողի նկատմամբ, այդուհանդերձ հիմքեր ունեմ պնդելու, որ Ծառուկյանի մասով միջնորդությունը հիմնազուրկ է: Այդ միջնորդության մեջ որեւէ ապացույց չմատնանշվեց անձամբ Ծառուկյանին վերաբերվող: 87 հոգով միաձայն կողմ քվեարկելը ակնհայտ քաղաքական պատվեր էր հիշեցնում: Նիկոլ Փաշինյանի պատվերն են կատարում: Այդպես էլ չկարողացավ Ազգային ժողովը ձերբազատվել վարչապետի կցորդը լինելու կարգավիճակից»:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
15:29 08.05.26
16:06 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44