«Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Պարբերականները նշել են, որ 2015 թ. ընդունված Սահմանադրությունն այժմ սուր բևեռացումների և կորոնաքաղաքական պայմաններում ավելի ցցուն է երևան հանում իր անհամապատասխանությունը ներկա պահանջներին՝ պետական իշխանական թևերի միջև հակակշիռների խախտման, այդ թվում՝ նախագահի իրավասությունների սահմանափակման տեսակետից։ Ըստ այդմ, Հանրապետության նախագահի կարծիքով, ի՞նչպես կարելի է դուրս գալ այս վիճակից։ «Իմ խնդիրը, որպես կյանքի երկար ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև ազգի և պետականության ամբողջականության ջատագով լինելը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը,-ասել է նախագահ Սարգսյանը: -Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ է և օգտակար։ Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին»: Արմեն Սարգսյանն ասել է, որ առաջին հերթին քայլեր է անում կայացնելու և ուժեղացնելու նախագահի ինստիտուտը, որը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո փաստորեն պետք է վերակառուցել այնպես, որ, անկախ անձերից, կարողանա ապահովել պետության կայունությունը և ներքին հավասարակշռությունը, մեր ժողովրդի միասնականությունը: «Մյուս կողմից, մենք պատմական այնպիսի ժառանգություն ենք ստացել, որ ցանկացած հայ քաղաքական ղեկավարի և գործչի պարտադրում է իր գործն ընկալել որպես առաքելություն,- ասել է Հանրապետության նախագահը: -Առանց այդ գիտակցության, առանց այդ պատմական ժառանգության խոր վերլուծության և դրանից բխող ապագա ծրագրերի, հնարավոր չէ կառուցել կենսունակ պետություն: Մենք վերապրող ժողովուրդ ենք և որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր և համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին: Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև»: Նախագահը հույս է հայտնել, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի, այդ թվում՝ ժամանակի ընթացքում Սահմանադրության մեջ ի հայտ եկած բացերի վերացման, մասնավորապես՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ներդրման: «Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք կանգնած ենք գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ»։
11:03
10:49
10:33
10:14
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
14:33 04.09.26
11:43 03.09.26
17:14 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02