Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում հայտնաբերված կորոնավիրուսային նմուշների գենոմի վերլուծությունը վկայել է այն մասին, որ դրանք ավելի հին են, քան Եվրոպայում ներկայումս սովորական շտամները: Չինացի համաճարակաբան Լյու Ցզյունի հայտարարությունը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«Նախևառաջ իրականացվում է վարակի գենոմի հաջորդական ուսումնասիրություն, որից հետո կիրառվում են բիոինֆորմատիկայի վերլուծական մեթոդներ: Դիտարկվում են երկու տարբեր վարակներ և ուսումնասիրվում, թե որի մոտ է առկա ավելի շատ մուտացիա: Սովորաբար, որն ունի ավելի շատ մուտացիաներ, ուրեմն այն համեմատաբար ավելի նոր վարակ է, իսկ մյուսն ավելի հին, առաջնային վարակ է: Վարակի շրջանառությունը ևս պայմանավորված է դրա սկզբնավորման ժամանակաշրջանով: Բացի այդ, կան նաև որոշակի ալգորիթմներով մաթեմատիկական մոդելների գնահատումներ»,- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական վերահսկողական հանձնաժողովի կայքում մեջբերվել են մասնագետի խոսքերը:
«Ըստ գենոմի նախնական ուսումնասիրության՝ Պեկինի շուկայի այս վարակը եկել է Եվրոպայից, բայց այն որոշակի տարբերություններ ունի եվրոպական երկրներում հանդիպող շտամներից: Այն ավելի հին է, քան ժամանակակից եվրոպական շտամները»,- նշել է մասնագետը:
Հետազոտողը նաև հավելել է, որ բավական դժվար է ճշգրտել կորոնավիրուսի անցած հետագիծը: «Դրա համար շատ հնարավորություններ կան: Օրինակ` վարակը կարող է պահպանվել սառեցված սննդի մեջ: Փոխադրման ընթացքում սառեցված վիճակում գտնվելիս վարակը չէր կարող զարգանալ, ուստի այն մուտացիայի չի ենթարկվել»,- հաստատել է Լյու Ցզյունը:
Չինաստանում համաճարակի բռնկման ժամանակ Լյու Ցզյունը ղեկավարել է Հուբեյի նահանգում կորոնավիրուսը հետազոտող գիտնականների մի խումբ և մոտ 20 անգամ այցելել է Ուհանի ծովամթերքների շուկա, որից սկսվել է բռնկումը Չինաստանում: Ներկայում հետազոտողն ու նրա խումբն ուսումնասիրում են Պեկինի կորոնավիրուսը. Լյու Ցզյունն արդեն երեք անգամ գնացել է «Սինֆադի» մեծածախ շուկա` նմուշառման համար:
Ավելի վաղ պարզվել էր, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զանգվածային հիվանդությունների տարածման վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է «Սինֆադի» շուկայից կորոնավիրուսային գենոմի հաջորդականության վերլուծությունը: Նշվում է, որ հունիսի 18-ի երեկոյան համապատասխան տվյալները տրամադրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Ավելի վաղ չինացի համաճարակաբանները պնդում էին, որ վարակի այս շտամի գենոմի նախնական վերլուծությունը ենթադրում է, որ այն բերել են Չինաստան եվրոպական երկրներից: Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ դրա վարակային լինելու մակարդակն ավելի բարձր է, քան Ուհանի շտամինը:
Չինացի մասնագետները հայտնաբերել են, որ կորոնավիրուսային նմուշների ամենամեծ քանակությունը ծովամթերքների, տավարի և ոչխարի մսերի մակերեսներին էր: Ախտանիշներ հիմնականում նկատվել են շուկայի աշխատողների և նրանց գնորդների մոտ: Ըստ համաճարակաբանների` ցածր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը նպաստում են, որ կորոնավիրուսի տարրերն ավելի երկար մնան մակերեսների վրա: Հետազոտողները բացատրում են Ուհանում և Պեկինում բռնկման նույն սցենարը` երկու դեպքում էլ դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ծովամթերքների շուկաներում աշխատողների և նրանց շփման շրջանակը կազմող մարդկանց մոտ:
11:03
10:49
10:33
10:14
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
14:33 04.09.26
11:43 03.09.26
17:14 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02