«Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի եւ թերմալ ջրերի երկրորդային օգտագործման խնդիրը դեռ մնում է պետության առաջնային լուծման օրակարգում: Այսօր մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր մաքուր բարձր որակի եւ գյուղատնտեսական հողերի ոռոգման համար անհրաժեշտ օրգանական նյութերով հարուստ ջուրը հոսում է ՀՀ սահմաններից դուրս: Սա այն դեպքում, երբ Արարատյան դաշտում մշտապես զգացվում է ոռոգման ջրի պակաս, եւ պետությունն ամեն տարի դիմում է մեր երկրի ռազմավարական նշանակության ջրային ռեսուրսի հիմնական պաշարի՝ Սեւանի օգնությանը՝ օրենքով այնտեղից վերցնելով նվազագույնը 170 մլն խմ ջուր: 2008 թ. հանրապետությունում ձկնաբուծության ոլորտին առաջնայնություն տալուց հետո կարճ ժամանակահատվածում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերշահագործում արձանագրվեց: 1984 թ. կատարված ստորերկրյա ջրերի միակ ուսումնասիրության արդյունքում հաստատված 34,7 խմ վայրկյան թույլատրելի ջրառն արդեն 2014-ին հասավ 78.2-ի, որը տարեկան կազմում էր մոտ 2.2 մլրդ խմ քաղցրահամ ջուր: Դրանց միայն 1.2 մլրդ խմ-ը օգտագործվում էր ձկնաբուծական տնտեսությունների համար: Այդ տարիներին Արարատյան դաշտում գործում էր 250 ձկնաբուծարան: Այս ահռելի ջրաքանակը ձկնաբուծարաններում հիմնականում մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ շրջանառելուց հետո Արաքսով հոսում էր երկրի սահմաններց դուրս: Ձկնաբուծարաններից հոսող ջրերի երկրորդային օգտագործումը խթանելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը իրականացվող տարբեր միջոցառումներին զուգահեռ հանդես է եկել նաեւ օրենսդրական կարգավորմամբ: Նախարարությունն առաջարկում է գրեթե զրոյացնել բնօգտագործման վճարներն այն դեպքում, երբ ջրօգտագործումից հետո հեռացված ջրերը կրկնակի օգտագործելու համար համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում, եւ ջրառ է իրականացվում: Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ եւ թերմալ ջրերի կրկնակի օգտագործման համար՝ արդյունահանման համար սահմանված բնօգտագործման դրույքաչափի 0.5 գործակցի կիրառում»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
14:23 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44