Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Սեեհոֆերը արգելել է աջ ծայրահեղական Nordadler («Հյուսիսային արծիվ») խմբավորումը, հայտնում է DW-ն:
«Այս խմբավորումն ակտիվ է հիմնականում համացանցում: Առավոտից ոստիկանական միջոցառումներ են անցկացվում չորս դաշնային նահանգներում: Համացանցում տեղ չկա աջ ծայրահեղականության եւ հակասեմիտության համար»,- երեքշաբթի՝ հունիսի 23-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԳՆ ներկայացուցիչ Սթիվ Ալթերը:
Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ Nordadler խումբը դավանում է ազգային-սոցիալիստական գաղափարախոսությանը եւ օգտագործում է նաեւ «Ժողովրդական հեղափոխությունը», «Ժողովրդական երիտասարդություն», «Ժողովրդական համայնք» եւ «Ժաղովրդական վերածնունդ» անվանումները: Nordadler-ի անդամները երկրպագում են Ադոլֆ Հիտլերին եւ նացիստական մյուս առաջնորդներին եւ օգտագործում են նացիստական ռեժիմի խորհրդանիշներն ու խոսքը:
Գերմանիայի ներքին գործերի գերատեսչությունում նշել են, որ Nordadler-ի ակտիվիստները մտադրություն ունեին համախոհների հետ ազգային-սոցիալիստական գյուղ հիմնել: Նրանք չեն թաքցնում իրենց ընդգծված հակասեմիտական հայացքները: Telegram-ի բաց խմբում Nordadler-ի ղեկավարն աջակցություն էր հայտնել 2019 թվականի հոկտեմբերին հարձակմանը Հալլայի սինագոգի վրա, որի ընթացքում 28-ամյա գերմանացին փորձել էր ներխուժել հրեական տաճար: Երբ դա նրան չէր հաջողվել, տղամարդը երկու մարդ էր գնդակահարել փողոցում եւ թուրքական ճաշարանում: Հուլիսին նա կկանգնի դատարանի առջեւ:
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում նշել են, որ սա Գերմանիայում աջակենտրոն ծայրահեղական խմբավորման արգելման 20-րդ դեպքն է եւ երրորդը՝ միայն այս տարի: Հունվարին Գերմանիայում արգելվել էր Combat 18 խմբավորումը, իսկ մարտին՝ Reichsburgers Geeinte deutsche Völker und Stämme-ի միավորումը:
11:03
10:49
10:33
10:14
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
14:33 04.09.26
11:43 03.09.26
17:14 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02