ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաղթահարում կորոնովիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը եւ ժամանակին ականջալուր չի եղել փորձագետների նախազգուշացումներին: CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես վստահություն չունեմ այն հարցում, թե նախագահ Թրամփն ինչպես է հաղթահարում այս վիթխարի ճգնաժամը,- հայտարարել է նա: - Անչափ անհետեւողական քաղաքականություն է վարվել հունվարից, երբ Սպիտակ տան խորհրդականները սկսեցին գիտակցել խնդրի մասշտաբները: Սա չի կարող լինել համընդգրկում ռազմավարության մաս»:
«Իշխանություններն իրենց դերակատարումն ունեցել են տեղական եւ նահանգային մակարդակով, բայց դաշնային մակարդակով համավարակին արձագանքը հետեւողական չի եղել,- հավելել է նա: - Կարծում եմ՝ կան անհերքելի մատնանշումներ այն բանին, որ երբ հունվարի սկզբին փորձագետները տագնապ էին բարձրացնում, նախագահ Թրամփը չէր ցանկանում վատ լուրեր լսել այն մասին, որ Չինաստանը թաքցնում է կորոնավիրուսի մասին տեղեկությունները կամ Չինաստանի հետ առեւտրային համաձայնագրի համար դրա հետեւանքները, որի վրա նա այդքան մեծ խաղադրույք էր կատարել»:
Թրամփը Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին հայտարարել էր 2018 թվականի մարտին, իսկ 2019 թվականի սեպտեմբերին նրան պաշտոնանկ էր արել: Նրա՝ «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցավ. Սպիտակ տան հուշագրություններ» (The Room Where It Happened: A White House Memoir) հուշագրությունը, որում պարունակվում են Դոնալդ Թրամփի գործունեության միանգամայն բացասական գնահատականներ, լույս է տեսել երեքշաբթի:
Միջուկային զենքի վերահսկման վստահության մասին
Բոլթոնը նաեւ հայտարարել է, որ Թրամփին կարելի է վստահել Վաշինգտոնի տնօրինման ներքո գտնվող միջուկային սպառազինության վերահսկումը, բայց միայն այն պատճառով, որ ճգնաժամի դեպքում նրա գործողությունները զսպելու են խորհրդականները:
Նրան հարց է տրվել այն մասին, թե թույլատրելի համարո՞ւմ է արդյոք, որ Թրամփի տրամադրության տակ են ծածկագրերը, որոնք, մասնավորապես, անհրաժեշտ են միջուկային մարտագլխիկներով ամերիկյան հրթիռների արձակման համար: Բոլթոնը դրական է պատասխանել:
«Այդպես եմ կարծում այն պատճառով, որ այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ն կարող է հայտնվել կարեւորագույն որոշման առջեւ, որը կարող է առնչվել այդ ծածկագրերին, [Թրամփի] բոլոր խորհրդականների ընդհանուր կշիռը, ով էլ որ նրանք լինելու լինեն, կարող է բավարար լինել, որպեսզի կարողանանք հավատալ, որ կհետեւի պատասխանատու որոշում»,- պարզաբանել է Բոլթոնը:
Նա նաեւ ընդգծել է, թե «ազգային անվտանգության ոլորտում առանցքային որոշումների» ընդունումը Թրամփին վստահելը ողջամիտ չի համարում: Բոլթոնի խոսքով՝ ԱՄՆ գործող առաջնորդը հակված է ճգնաժամի պայմաններում հապճեպ գործելուն:4
Թրամփի հիմնական խնդիրը
Բոլթոնն ԱՄՆ ներկայիս ղեկավարի հիմնական խնդիրը համարում է այն, որ Թրամփն ի վիճակի չէ կենտրոնանալ կոնկրետ խնդիրների լուծման վրա:
«Կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում մնալու վտանգն այն է, որ նա չի կարողանում կենտրոնանալ որոշումների կայացման գործընթացի վրա,- նշել է նա:- Նրա գործողությունները կորոնավիրուսի համավարակի ընթացքում հստակ ցույց են տալիս, թե ինչ ռիսկեր են առաջանում, եւ ավելի սուր ճգնաժամի դեպքում, իսկ ինձ թվում է, որ այդպիսին կարող է լինել տնտեսության վիճակը, նա, ամենայն հավանականությամբ, գործելու է նույն ոգով»:
Բոլթոնը զերծ է մնացել կանխատեսումներից, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Թրամփը երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում: «Երբ նախագահը կորցրել է իր պատկերացումն այն մասին, թե ինչպիսին են իրական տրամադրությունները Հանրապետական կուսակցությունում, դժվար է պատկերացնել, թե նա ինչ կարող է անել վերընտրվելու դեպքում»,- հայտարարել է Թրամփի նախկին օգնականը:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի էր տվել Բոլթոնին՝ նրա գրքի հրատարակման կապակցությամբ: ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Բոլթոնը խախտել է պետական գաղտնիք ներկայացնող տեղեկատվությունը չհրապարակելու պարտավորությունը, որը նա ստանձնել էր՝ դառնալով նախագահի խորհրդական:
11:03
10:49
10:33
10:14
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
12:16 03.09.26
13:41 03.09.26
14:33 04.09.26
11:43 03.09.26
17:14 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02