Երեկ՝ հունիսի 27-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայազորային հոսպիտալ են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ռոբերտ Գինոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիս քննչական բաժնի պետ Վահագն Սիմոնյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Թորգոմ Հարությունյանն է, ով այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Հարությունյանի վրա կրակել են «ԱԿ» ինքնաձիգից, երբ նա առաջին մուտքի աստիճաններով տուն բարձրանալիս է եղել և առաջին հարկի աստիճանների վրա էլ դարանակալած անձը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները կրակոցների վայրում հայտնաբերել են 19 հատ «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, շքամուտքում էլ արնանման, իսկ շքամուտքի պատերին՝ կրակոցի բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Երևանից Վարդենիս են ժամանել ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Ամիրխանյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Shamshyan.com
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02