Եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի եւ պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, ես կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ, որպես երկրի խորհրդարան պետք է գանք եւ քվեարկենք, եթե երկրում օրհասական որոշում կա, որը պետք է ընդունվի: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Եթե իմանամ, որ բոլորը ԱԺ-ում վարակակիր են, իսկ ես ոչ, ես կգամ, դա մեր պարտականությունն է: Ենթադրենք կարիք կա երկարաձգել արտակարգ դրությունը եւ փրկել բազմաթիվ կյանքեր, ես կգամ, ինձ կենթարկեմ ռիսկի եւ կքվեարկեմ, որ պետությունը շարունակի գործել»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հերքեց, որ հունիսի 22-ին ԱԺ նիստին «Իմ քայլի» երկու պատգամավորները արդեն վարակված են եղել կորոնավիրուսով, սակայն միեւնույն է եկել, մասնակցել են քվեարկությանը: Նա նկատեց, որ այսօր եւս սահմանադրական օրենքներ են քննարկվում, որոնց համար եւս անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայներ, սակայն վարակակիր պատգամավորները չեն եկել:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդում է իրականացվում, որ իրավապահներն իրենց ամեն քայլափոխի հետեւեւմ են, անգամ վարսավիրանոց են մտնում իր հետեւից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Արդեն ծիծաղելի է, որ Նաիրա Զոհրաբյանը խոսում է քաղաքական հետապնդումներից: Ինձ թվում է, որ ինքն այդ ամենն ասում է, որ ասի՝ իր հետեւից վարսավիրանոց են գնացել»:
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
14:33 04.09.26
13:41 03.09.26
12:16 03.09.26
10:01 03.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02