Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ անդամների։
ԱԳ նախարարը երախտագիտությամբ է նշել, որ ի շարունակություն 2019 թ. հոկտեմբերին Վաշինգտոնում ունեցած հանդիպումների և ստացված հավաստիացումների՝ կոնգրեսականները հետևողական ջանքեր են գործադրում՝ Արցախի Հանրապետության հետպատերազմյան վերականգնողական գործում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող մարդասիրական օգնության շարունակականությունն ապահովելու համար:
«Անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունն Արցախին օգնել է հոգալ տարբեր հրատապ մարդասիրական կարիքներ և հաղթահարել ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետևանքները: Մասնավորապես՝ Ամերիկայի աջակցությունը «The HALO Trust» կազմակերպության՝ պատերազմի հետևանքով տուժած տարածքներում կատարվող արդյունավետ աշխատանքներին, միջազգային մարդասիրական ականազերծում իրականացնող այս կազմակերպությանը թույլ է տվել վնասազերծել տասնյակ հազարավոր ականներ և ագրեսիայի այլ մահացու մնացորդներ», - նշել է Մասիս Մայիլյանը։
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական աջակցությունը կօգնի երկու երկրներին շարունակել ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև հոգալ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնական մարդասիրական կարիքները:
Մասիս Մայիլյանը նաև շնորհավորել է կոնգրեսականներին ԱՄՆ անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ անկախության պատմության ընթացքում Միացյալ Նահանգները եղել է ազատության և ժողովրդավարության արժեքների պաշտպանության առաջնագծում, ինչը ոգեշնչել է աշխարհի բազմաթիվ երկրների, ներառյալ՝ Արցախի Հանրապետությանը՝ ոտքի ելնել և պայքարել իրենց անքակտելի իրավունքների և ազատությունների համար
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
14:33 04.09.26
13:41 03.09.26
12:16 03.09.26
10:01 03.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02