Վրաստանում հուլիսի 6-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ կմեկնարկեն միասնական ազգային քննությունները: Մագիստրոսական քննությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 4-ը: 2020 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող: «Ալիք»-ի փոխանցմամբ, համաճարակի պայմաններում քննությունների անվտանգ անցկացման համար Վրաստանի ԿԳ նախարարությունը մշակել է հատուկ վարքագծի կանոններ, որոնց պետք է հետևեն դիմորդները: Ստորև ներկայացնում ենք այդ կանոնները: «Քննության վարքագծի կանոնները ծառայում են բոլոր քննություն հանձնողների իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այս կանոններով ապահովվում են քննության սեկտորում աշխատանքային պայմանների ստեղծումը և գործընթացի արդարացի և օբյեկտիվ ուղղորդումը: Թեստավորման ժամանակ պարտավոր եք պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված կանոնները. -դրե՛ք դիմակ, քննական գործընթացին մասնակցող այլ անձանց հետ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, մատնանշման դեպքում՝ մշակե՛ք ձեռքերը ախտահանիչ լուծույթով: -նկատի ունեցեք այն, որ նստարանի վրա չպետք է տեղադրեք ոչ մի իր, բացի այն իրերից, որոնք բաժանվել են ձեզ մինչև քննության սկսվելը: Պլաստմասե շշով ջուրը կարող եք դնել հատակին: Պատասխանների թերթը ուշադրությամբ վերանայեք հսկիչի կամ դիտորդի հետ միասին, որպեսզի համոզվեք, որ այն վնասված չէ, որից հետո սեկտորի ամփոփագրում ստորագրեք չվնասված Պատասխանների թերթ ստանալու վերաբերյալ (թերություններ ունեցող Պատասխանների թերթը կփոխվի): Պատասխանների թերթի վրա հսկիչի կամ դիտորդի կողմից փակցված ծածկագծիկի՝ շտրիխ-կոդի համարը անձամբ փոխադրեք սեկտորի ամփոփագրի համապատասխան սյունակի մեջ: -հսկիչին կամ դիտորդին կարող եք դիմել միայն ձեռքը բարձրացնելով: Թեստի վրա աշխատանքը կարելի է սկսել միայն այն բանից հետո, երբ դիտորդը կամ հսկիչը կտան ցուցում, և կսկսվի քննության ժամանակի հաշվարկը: Եթե ժամանակից շուտ ավարտեք թեստի վրա աշխատանքը և Պատասխանների թերթի լրացումը, ձեռքը բարձրացնելով նշան արեք դիտորդին կամ հսկիչին, ում սահմանված կարգով կհանձնեք սևագրության համար հատկացված թերթերը և Պատասխանների թերթը, ինչը կհաստատեք ամփոփագրում ստորագրությամբ, և միայն դրանից հետո կթողնեք քննության սեկտորը: -քննության ավարտից 10 րոպե շուտ դիտորդը կամ հսկիչը կհիշեցնեն ժամանակի մասին, որպեսզի թեստի վրա աշխատանքն ավարտեք ժամանակին: Հավելյալ Ժամանակ ոչ մեկին չի տրվի (բացի այն անձանցից, որոնք բժշկական տեղեկանքով հավաստված գործառույթային առումով թերություններ ունեն):
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
14:33 04.09.26
13:41 03.09.26
12:16 03.09.26
10:01 03.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02