Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ ոստիկանության պարզաբանմանը՝ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելուն: «Խնդիրը շատ ավելի խորն է՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարումն է. Սակայն, անգամ եթե մի կողմ դնենք Սահմանադրության կոպիտ ոտնահարումը, այս պահի դրությամբ Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատահական չէ, որ անգամ «Իմ քայլ»-ը գիտակցեց խնդիրը և Սահմանադրության լուրջ խախտում կատարելուց հետո հասկացան, որ պետք է շտկումներ կատարեն Սահմանդրական օրենքում։ «Այսինքն իրենք ընդունեցին, որ իրենք լուրջ խնդիր ունեն նաև Սահմանդրական օրենքի հետ և այդ պահին, երբ այդ օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել, փաստորեն թույլ չտալ մտնել դատավորին ՍԴ շենք, սա ուղղակիրոեն քրեական օրենսգրքով հետապնդվող արարք կատարել է նշանակում»,-ասաց նա և նշեց, որ Հրանտ Նազարյանը միանշանակ կարող է մտնել շենք: «Արդարատության իրականացմանը խոչընդոտելը առանձին քրեական հոդված է՝ քրեական օրենսգրքի 332 հոդվածը, ընդ որում արդադատության իրականացման խոչընդոտելը նշանակում է՝ դատավորին թույլ չտալ որևէ գործողություն կատարել: Իսկ այս դեպքում ունենք իրավիճակ, երբ դատավորը, ով իր կարգվիճակից զրկված չէ, ցանկանում է կատարել իր լիազորությունները, այդ թվում՝ մտնել այդ տարածք, որը իր աշխատանքի, լիազորությունների իրականացման համար է նախատեսված: Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում պարոն Նազարյանը պետք է դիմի դատախազությանը՝ պահանջելով հարուցել քրեական գործ, իսկ եթե այդ քրեական գործի հարուցումը մերժվի, դա կլինի ակնհայտ ապօրինի և այն անձիք, ովքեր կմերժեն քրեական գործի հարուցումը ևս կանգնելու են պատասխանատվության առաջ»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ Ոստիկանության գործողությունները ցույց են տալիս, որ խոսքը զուտ քաղաքական գործընթացի մասին է, որը որևէ աղերս չունի իրավունքի և արդարության հետ: Հիշեցնենք, որ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ 2.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է։
21:43
21:19
21:03
16:57
16:04
14:45
14:33
10:18
10:02
17:40
17:37
17:14
17:02
16:09
15:45
15:33
15:15
15:04
13:52
13:47
13:52 03.09.26
15:45 03.09.26
11:27 03.09.26
14:33 04.09.26
13:41 03.09.26
12:16 03.09.26
10:01 03.09.26
11:43 03.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02