ARM | RUS |

Հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու.Լ.Թումանյան

03.07.20 | 22:28

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը:

«Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում և մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը: Իսկ այժմ բացատրեմ ինչի մասին է խոսքը: Այսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը և արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար: Տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 հազար դրամ է: Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն եւ Արմնյուզ հեռուստաալիքի հաղորդավար Լիկա Թումանյանը (և ոչ միայն նա) եթերում դիմակ չկրելը հիմնավորում է մոտ մեկ ամիս առաջ լրատվականներից մեկին հեռախոսով արտահայտած իմ այն տեսակետով, որ (մեջբերում եմ լրատվականի տեքստից). «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛ որքանով ես գիտեմ»: Խոսքը, բնականաբար, գնում էր մեկ հաղոդավարի մասին (երբ երկուսն են՛ դա պարտադիր է, և այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում): «Որքանով ես գիտեմ»-ը թույլ փաստարկ է, և դա ես օգտագործել եմ, որովհետև ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եվ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը եւ օրենսդիր, և գործադիր իշխանոությունների ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաև ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնեմ նաև, որ հունիսի 26-ին, այսինքն մեկ շաբաթ առաջ, Կառավարությունը դիմեց կոչով բոլոր լրատվամիջոցներին հետևյալ կարճ հաղորդագրությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ: Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։ Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։ Այս կոչ-զգուշացումից հետո նորից հղում անելը իմ մեկամսյա վաղեմության կարծիքին գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա: Բայց եթե ենթադրեմ, որ ՀՌՀ նախագահի կարծիքը այնքան արժեքավոր է Լիկա Թումանյանի և իմ որոշ այլ գործընկերների համար,և որը պատրաստ եք անվերապահորեն կատարել, նույնիսկ «կռիվ» տալով ոստիկանության եւ պարետատան որոշումների դեմ, ապա ակնկալում եմ ձեր պատասխանատու վերաբերմունքը իմ նախկինում հնչեցրած այլ տեսակետներին, խնդրանքներին եւ հորդորներին: Այս թեման փակելով, կարծում եմ, որ արդյունավետ կլիներ կազմակերպել հեռարձակողների եւ պարետատան պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում կողմերը լսելով միմյանց փաստարկներն ու առաջարկները, կկարողանան գալ վերջնական հայտարարի, նպատակ ունենալով համավարակի դեմ համատեղ պայքարն ու հաղթահարումը: Իսկ վերջում ամենակարևորի մասին: Ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու մասին իր ֆեյսբուքյան գրառումը Լիկա Թումանյանը ավարտում է հետևյալ նախադասությամբ. «Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»: Կասկածում եմ, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը Կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսությունին հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար: Եվ առաջարկում եմ Լիկային (որին շատ եմ համակրում) այցելել ինձ: Կբացեմ արկղների մեջ պահվող իմ պահոցները, որտեղ հարյուրավոր վկայություններ կան մեդիայի դեմ արշավների մասին՛ լուսանկարներ, տեսանյութեր հոդվածներ, դատավճիռներ…: Կտեսնի ավիրված խմբագրություններ, այրված մեքենաներ, հարկային տեռորի մասին վկայող որոշումներ, առգրավված համակարգիչներ, տասնյակ ծեծված լրագրողների պատկերներ, քրեական գործերի պատճեններ (երկուսն իմ դեմ 2000 թ.), ազատազրկված լրագրողների երեխաների նամակներ, մարտի 1-ից հետո փակված լրատվամիջոցներ, խեղված ճակատագրեր…: Եվ այդ ամենին ծանոթանալուց հետո մեկ գավաթ գինիյով կմաղթենք մեզ բոլորիս, որ այլևս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին՛ 10 000 դրամ տուգանքով….»,- գրել է Հակոբյանը։ Ի պատասխան Տիգրան Հակոբյանի գրառմանը Լիլիթ Թումանյանն արձագանքել է. «Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ “Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ոստիկանությունը լրատվամիջոցներում գործ չունի անելու։ Կրկնում եմ․ ոստիկանությունը ԶԼՄ-ներում գործ չունի անելու։ Բոլոր գերատեսչությունների հարգելի գործընկերներ, հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու։ ԶԼՄ այցելեք միայն այն դեպքում, երբ հարցազրույց եք տալիս, հաղորդագրություն եք տարածում։ Մյուս բոլոր հարցերով դուք կարող եք զանգել, նամակ գրել, հորդորել, դիմել, և ի վերջո․ կամ ես, կա ՀՌԱՀ։ Ցանկացած գերատեսչություն, խնդիր ունենալու պարագայում կարող է դիմել ինձ՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի։ Հակառակ պարագայում, երբ կա այդպիսի մարմին, և այդ մարմնի ղեկավար, որին դուք վստահել եք այս ոլորտի կարգավորումը, նման վարքագիծը նվազագույնը անհարգալից է իմ և իմ ղեկավարած կառույցի նկատմամբ։ Երկրորդ․ հարգելի հեռուսաընկերություններ, մինչ այս պահը որոշակի խառնաշփոթ է եղել պարետի կարգադրությունների և ընկալումների հարցում՝ նաև իմ ոչ միանշանակ, խորհրդատվական մեկնաբանության պատճառով։ Բարի։ Ուրեմն այսօր ես հստակեցնում եմ․ այսուհետ եթերում բոլորն անխտիր դիմակ պետք է կրեն։ Սիրելի ԶԼՄ-ներ, հեռուստաընկերություններ, կոչ եմ անում համախմբված կարգով միավորվել, և միասին ցույց տալ բոլոր գերատեսչություններին, որ մենք ամենապատասխանատու և օրինապաշտ համայնքն ենք, և նման միջադեպի պատճառը միայն հրահանգավորման խախտված գիծն է եղել։ Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման համար։ Եվ վերջում կարևոր հավելում․ մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր գերատեսչություններին ու կառույցներին՝ բացի ՀՌԱՀ-ից, բոլորդ հեռու մնացեք մամուլից։ Հարգարժան ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ և այլն, և այլն։ Հասկացեք մի բան․ երբ դուք մտնում եք ԶԼՄ, դա արդեն իսկ քաղաքական գործառույթի է վերածվում։ Չքաղաքականացնելու կոչերն այլևս անիմաստ են։ Երբ ես եմ միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին՝ քաղաքական չէ, ոլորտային մասնագիտական է։ Երբ դուք եք մտնում՝ քաղաքական է։ Ականջներիդ օղ արեք։ Տիգրան Հակոբյան ջան, հրավիրում եմ իմ տաղավար, հյուր։ Կգա՞ք»:


Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02