«Փաստ» թերթը գրում է. ««Գելափի» վերջին հարցումները, համաձայն որոնց, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը, տարբեր քննարկումների առիթ դարձավ: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում այս հարցումները մեթոդաբանական լուրջ սխալներ ունեն եւ ամենեւին չեն արտահայտում իրականությունը: Նման «թվերը» իշխանությունների կողմից ոգեւորությամբ հրապարակ են նետվում բացառապես PR նպատակներով: Բանն այն է, որ իշխանությունների համար էականը ԱԱԾ կողմից իրականացվող գաղտնի հարցումներն են, որոնք պարզապես զեկուցվում են եւ չեն հրապարակվում: Ըստ մեր կառավարական աղբյուրների, վերջին տվյալներով, Փաշինյանի վարկանիշն իրականում սրընթաց անկում է ապրում: Սակայն այստեղ առկա է մի այլ ուշագրավ հանգամանք. բանն այն է, որ, այդ հարցումների տվյալներով, իշխանություններից հիասթափված եւ դժգոհ հատվածը, որն արդեն բավական մեծ թիվ է կազմում, դեռ չի կողմնորոշվել նոր առաջնորդի հարցում: Այս հանգամանքն է, որ դեռեւս թույլ չի տալիս Փաշինյանի վարկանիշի բացարձակ փլուզում: Սակայն սա, ըստ մեր տեղեկությունների, ավելի է նյարդայնացնում վարչապետին, քանզի նա շատ լավ հասկանում է, որ իրենից անդառնալիորեն «պոկված» այդ մասսան ցանկացած պահի կարող է հայտնվել իր արմատական հակառակորդների «դաշտում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
10:02
22:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02